TotalFootball.am


18.11.19 11:38

Առաջարկ Հունաստանից. Տիգրան Բարսեղյանը կարող է լքել «Կայսարը»


Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը կարող է լքել Ղազախստանը:

Այս մասին հայտնում է Sports.kz-ը:

Ինչպես նշում է աղբյուրը՝ հայ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է հունական ԱԷԿ-ը: Բարսեղյանի ծառայություններն առաջարկել են հունական ակումբին. ԱԷԿ-ի սպորտային տնօրեն Իլյա Իվիչն էլ կարծում է, որ հայ հարձակվողն արժանի է համապատասխան ուշադրության Աթենքը ներկայացնող ակումբի կողմից:

Հաղորդվում է, որ Բարսեղյանի գործակալը լավ հարաբերությունների մեջ է հունական ակումբի ղեկավարների, ինչպես նաև Իվիչի հետ, որը սկսել է խաղացողի հետ պայմանագիր կնքելու գործընթացը: Առաջիկայում Բարսեղյանի համար տրանսֆերային առաջարկ կներկայացվի: 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0