TotalFootball.am


15.11.19 23:32

Խաշմանյան. «Մնում է միայն ամբողջ աշխարհով փնտրենք լավ հայ ֆուտբոլիստներ ու հրավիրենք հավաքական»


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Հունաստանի հետ խաղից հետո (0:1) խոսել է ազգային թիմի խնդիրների մասին:

«Ներկայիս կազմն արեց առավելագույնը, ոչ մեկից չեմ կարող դժգոհ լինել:

Երիտասարդական հավաքականում մենք ունենք շատ խնդիրներ: Դա տարիների գործընթացից է եղել: Ապագայի մասին խոսելիս երկու բան պետք է անենք: Առաջինը վերադարձնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այսօր բացակայում էին, նրանք մեծ ուժ են:

Երկրորդը՝ ամբողջ աշխարհով գնանք տեսնենք հայ ազգի ինչ լավ ֆուտբոլիստներ կան, որպեսզի հրավիրենք ազգային հավաքական: Ներքևից եկող ոչինչ չունենք: Ունենք ընդամենը երկու լավ խաղացող, կարելի է ասել մեկ, որը շատ երիտասարդ է ու դեռ ամեն ինչ առջևում է՝ Էրիկ Վարդանյանը: Պետրոս Ավետիսյանին չեմ համարում երիտասարդ խաղացող, նա արդեն 24 տարեկան է»,- ասել է Խաշմանյանը:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0