TotalFootball.am


13.11.19 21:25

[ՎԻԴԵՈ] Արարատ Ճաղարյան․ «Ֆուտբոլային հանրությունը պետք է իմանա՝ ինչպես են ծախսվում ֆեդերացիայի փողերը»


ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատելաոճին։
«ՀՖՖ-ն ընդհանրապես թափանցիկ չի աշխատում։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը իմանում է, թե ինչպիսի պայմանագրեր են ստորագրում Մեսսին ու Ռոնալդուն՝ ինչքան հասույթ ունեն դրանից ֆուտբոլիստը կամ ակումբը։ Մեր մոտ խորհրդավոր գաղտնիություն է՝ «երկաթե վարագույր», որը դժվար է ճեղքելը։
Ֆուտբոլային հասարակությունը լիովին իրավունք ունի իմանալ, թե ինչպես են ծախսվում հատկացվող գումարները։ Օրինակ՝ արտագնա խաղերին ինչպիսի պատվիրակություն է գնում, ովքեր են այդ ցուցակում, ասենք՝ ֆեդերացիայի որևէ չինովնիկի զոքանչը կամ աները լինում է ցուցակում, թե ոչ։ Կամ ինչ գումար է տրվում ՀՖՖ տեխնիկական տնօրենին, որն է նրա խնդիրը։ Ինչքան կլորիկ գումար է տրվում այդ տեխնիկական տնօրենի փեսային, որը գլխավորում է Մ17 հավաքականը, բայց նրա մարզչական կարիերայի միակ լուսավոր կետն այն է, որ նա համարվում է տեխնիկական տնօրենի փեսան», - հայտարարել է Արարատ Ճաղարյանը։

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատելաոճին։

«ՀՖՖ-ն ընդհանրապես թափանցիկ չի աշխատում։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը իմանում է, թե ինչպիսի պայմանագրեր են ստորագրում Մեսսին ու Ռոնալդուն՝ ինչքան հասույթ ունեն դրանից ֆուտբոլիստը կամ ակումբը։ Մեր մոտ խորհրդավոր գաղտնիություն է՝ «երկաթե վարագույր», որը դժվար է ճեղքելը։

Ֆուտբոլային հասարակությունը լիովին իրավունք ունի իմանալ, թե ինչպես են ծախսվում ֆեդերացիային հատկացվող փողերը։ Օրինակ՝ արտագնա խաղերին ինչպիսի պատվիրակություն է գնում, ովքեր են այդ ցուցակում, ասենք՝ ֆեդերացիայի որևէ չինովնիկի զոքանչը կամ աները լինում է ցուցակում, թե ոչ, կամ ինչ գումար է տրվում ՀՖՖ տեխնիկական տնօրենին, որն է նրա խնդիրը։ Ինչքան կլորիկ գումար է տրվում այդ տեխնիկական տնօրենի փեսային, որը գլխավորում է Մ17 հավաքականը, բայց նրա մարզչական կարիերայի միակ լուսավոր կետն այն է, որ նա համարվում է տեխնիկական տնօրենի փեսան», - հայտարարել է Արարատ Ճաղարյանը։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0