TotalFootball.am


08.11.19 20:22

[ՎԻԴԵՈ] Մահմուդովի փայլուն գոլը հաղթանակ պարգևեց «Փյունիկին»


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Շիրակին»։

«Փյունիկը», որը վերջին 4 խաղերում ընդամենը 1 միավոր էր վաստակել, վերջապես կարողացավ հաղթանակ տանել, թեև 50-րդ րոպեից հետո խաղում էր 10 հոգով։ Դաշտից հեռացվել էր Ռոբերտ Հակոբյանը։

Նշենք, որ հանդիպման միակ գնդակը հեղինակեց Դենիս Մահմուդովը՝ հեռու տարածությունից գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։

Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակեց 16 միավոր ու մնաց 7-րդ հորիզոնականում, իսկ «Շիրակը» թանկարժեք միավորներ կորցրեց ու դեռևս 25 միավորով 2-րդ տեղում է, բայց այս տուրում հաղթանակի դեպքում Գյումրին ներկայացնող թիմին կարող են շրջանցել «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը»։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0