TotalFootball.am

19.10.19 12:25

Բագրատ Նավոյանը կոչ է անում բոլորին ընդունել այն մեծ աշխատանքը, որը կատարել է Գյուլբուդաղյանցը

«Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի հետ կապված։ 
«Վերջին շրջանում ականատես եմ եղել մի շարք ոչ սազական և սխալ մեկնաբանությունների` կապված Արմեն Գյուլբուդաղյանցի` ազգային հավաքականում ծավալած գործունեության հետ:
Հարգելի ֆուտբոլային հասարակություն, եկեք չմոռանանք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակներ է տարել Լիխտենշտեյնի (3:0), Հունաստանի (3:2) և Բոսնիա-Հերցեգովինայի (4:2) հավաքականների նկատմամբ, բազմաթիվ ուրախության պահեր է պարգևել բոլորիս և մինչև հոկտեմբերյան հանդիպումները լրջորեն հավակնում էր դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:
Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ Լիխտենշտեյնի (1:1) և Ֆինլանդիայի (0:3) հետ հոկտեմբերյան հանդիպումներում Հայաստանի հավաքականը ստիպված էր հանդես գալ առանց վնասվածքներ ունեցող առաջատարների` Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի, Կառլեն Մկրտչյանի: Լիխտենշտեյնցիների դեմ խաղը նույն պատճառով բաց թողեց Արտակ Գրիգորյանը: Վնասվածքներից միայն վերջերս են ապաքինվել և օպտիմալ մարզավիճակ չեն հասցրել ձեռք բերել նաև առանցքային ֆուտբոլիստներից Մարկոս Պիզելին և Արաս Օզբիլիսը:
Այնպես, որ կոչ եմ անում բոլորիս ընդունել այն մեծ աշխատանքը, որը կատարվել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբի կողմից: Հաջողություն եմ մաղթում փորձառու մասնագետին հետագա կարիերայում:
Վստահ եմ, որ ՀՖՖ-ն ճիշտ կկողմնորոշվի նաև նոր մարզիչի հարցում: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին առաջիկա խաղերում», - Բագրատ Նավոյանի խոսքերն է մեջբերում «Ալաշկերտի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

  Լրահոս

Հայաստան

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0