TotalFootball.am


08.10.19 15:35

Տեղեկություն Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ


ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ:

«Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.ticketmaster.fi/event/259049?CL_ORIGIN=ORIGIN8&language=en-us : Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:  

 

Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը:

 

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը»,- գրված է հայտարարությունում:

         

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0