TotalFootball.am


05.10.19 16:53

Բարձրագույն խումբ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին», «Լոռին» ու «Փյունիկը» չպարզեցին հաղթողին


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում կայացան երկու հանդիպումներ։ 

«Արարատ-Արմենիան» ընդունել էր «Ալաշկերտին», և, ինչպես Սուպերգավաթի խաղում, այստեղ ևս ավելի ուժեղ գտնվեց։ Այս անգամ Վարդան Մինասյանի թիմը հաղթեց 2։0 հաշվով։ Աչքի ընկան Պետրոս Ավետիսյանն ու Մաիլսոն Լիման։

Ինչ վերաբերում է մյուս խաղին, ապա «Լոռին» Վանաձորում հյուրընկալել էր «Փյունիկին»։ Թեև խաղի ընթացքում երկու անգամ տանտերերը առաջ անցան հաշվի մեջ, այնուամենայնիվ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Ջոնել Դեսիրեի դուբլին հյուրերը պատասխանեցին Արտակ Եդիգարյանի ու Արթուր Միրանյանի գոլերով։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 19 միավորով երկրորդ տեղում է: «Ալաշկերտը» վաստակեց 16 միավորվ ու 4-րդն է: Վանաձորի «Լոռին»  15 միավոր ունի և 5-րդն է: Նրան հետապնդում է «Փյունիկը», որը 13 միավորով 6-րդն է:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0