TotalFootball.am


04.10.19 13:41

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի


Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկկողմանի համաձայնությամբ ակումբի ղեկավարությունը խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ:

Մարզիչներին մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում։

«Երևան»-ի ղեկը կստանձնի պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռռեան:

Մեր նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագա»-ի գլխավոր թիմում և այլ ակումբներում:

Պարոն Օլիվերյային և իր օգնականին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք «Երևան» ՖԱ-ում»,- գրված է հայտարարությունում:

 

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0