TotalFootball.am


18.09.19 19:57

Վադիմ Բորեց․ «Մանոյանից ավելի ագրեսիվ ֆուտբոլ էինք սպասում»


«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը խոսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի «Շիրակի» (0:0) դեմ հանդիպման մասին, ինչպես նաև մեկնաբանել այդ խաղում Դավիթ Մանոյանի փոխարինման մասին։

«Արդյունքը համարում եմ օրինաչափ։ Մենք այսօր լավագույնը չէինք։ Այսօր պայքարն էր տիրում, շատ էին մենապայքարները, խախտումները։ 

Ինչ վերաբերում է Մանոյանի փոխարինմանը, մենք ուզում էինք գոլ խփել, դրա համար արագություն էր պետք, Մանոյանի փոխարեն ավելի արագ ֆուտբոլիստ դաշտ դուրս եկավ։ Այո, Մանոյանը կարողանում է փոխանցումներ կատարել, բայց գնդակը երկար է պահում, իր վրա ավելի շատ է աշխատում, քան խաղընկերների։ Ավելի ագրեսիվ ու արագ ֆուտբոլ էինք սպասում նրանից», - ասել է Բորեցը։  





  Լրահոս



Հայաստան


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0