TotalFootball.am


11.09.19 00:23

Սերգեյ Բոյկո․ «Հայաստանի առաջնությունը կարելի է համեմատել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հետ»


Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն խոսել է Հայաստանի առաջնության մասին։
«Կարծում եմ՝ Հայաստանի առաջնությունը կարելի է համեմատել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հետ։ Եթե վերցնենք միջակներին, աօա Ռուսաստանում դրանք կլինեին առաջին դիվիզիոնի հետնապահները, իսկ «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և, վերցնենք, մենք կգտնվեինք աղյուսակի միջնամասում։ Եվ կատարողների ընտրությունը, և խաղի կառուցումը համապատասխանում են»։ 
-Հայաստանում աշխատած Անդրեյ Տալալաեվը բացասաբար է անդրադարձել տեղի առաջնությանը՝ մրցավարական կողմնապահություն, թաքնված խաղեր և այլն։ Դուք բախվել եք նման բանի։
«Գիտեք, այժմ այդ գործով ամեն ինչ զգալիորեն ավելի լավ է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային անվտանգության ղեկավարն է։ Համենայն դեպս, ավելի հանգիստ է դարձել։ Այս հինգ տուրերի ընթացքում մենք ոչ մի բան չենք զգացել։ Ոչ մի ազդեցություն, ոչ մի մրցավարական «հետաքրքրություն»։ Առայժմ ամեն ինչ հարթ է ընթանում, թեև ոչ մի բան չեմ բացառում, առաջնությունը նոր է սկսվել», - «СЭ»-ի հետ զրույցում ասել է Բոյկոն։

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն խոսել է Հայաստանի առաջնության մասին։

«Կարծում եմ՝ Հայաստանի առաջնությունը կարելի է համեմատել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հետ։ Եթե վերցնենք միջակներին, ապա Ռուսաստանում դրանք կլինեին առաջին դիվիզիոնի հետնապահները, իսկ «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և մենք կգտնվեինք աղյուսակի միջնամասում։ Եվ կատարողների ընտրությունը, և խաղի կառուցումը համապատասխանում են»։ 

-Հայաստանում աշխատած Անդրեյ Տալալաեվը բացասաբար է անդրադարձել տեղի առաջնությանը՝ մրցավարական կողմնապահություն, թաքնված խաղեր և այլն։ Դուք բախվել եք նման խնդիրների։

«Գիտեք, այժմ այդ գործով ամեն ինչ զգալիորեն ավելի լավ է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարն է։ Համենայն դեպս, ավելի հանգիստ է դարձել։ Այս հինգ տուրերի ընթացքում մենք ոչ մի բան չենք զգացել։ Ոչ մի ազդեցություն, ոչ մի մրցավարական «հետաքրքրություն»։ Առայժմ ամեն ինչ հարթ է ընթանում, թեև ոչ մի բան չեմ բացառում, առաջնությունը նոր է սկսվել», - «СЭ»-ի հետ զրույցում ասել է Բոյկոն։





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0