TotalFootball.am


07.09.19 13:42

Բոսնիայի հավաքականը Երևան մեկնելու ճանապարհին խուսափել է ավիավթարից


Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ժամանել է Երևան՝ պատրաստվելու սեպտեմբերի 8-ին կայանալիք ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Հայաստանի դեմ խաղին: 

Ինչպես տեղեկացնում է Avaz պարբերականը, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռը դեպի Հայաստան չարթերային թռիչքի ժամանակ խուսափել է ավիավթարից: 

Հաղորդվում է, որ Ստամբուլի օդային տարածքով անցնելու ժամանակ օդաչուն հանկարծակի ինքնաթիռի ուղղությունը դեպի ձախ է փոխել: Ինքնաթիռում գտնվողները խուճապահար վերադարձել են իրենց տեղերը: 

Երևան ժամանելուց հետո, անձնագրային կետն անցնելու ժամանակ օդաչուն մանրամասներ է հայտնել նշելով, որ կարողացել են խուսափել վթարից: 

«Մեկ ակնթարթ էր մնում, որ ինքնաթիռը վթարի ենթարկվեր: Ես դա կարող եմ ասել, քանի որ օդաչու եմ, որը շուրջ 600 ժամ թռիչք է իրականացրել: Ես այս դեպքի մասին կտեղեկացնեմ համապատասխան մարմիններին: Ոչ ոք չի կարող խաղալ մարդկային կյանքերի հետ: Այդպես էլ կարող եք գրել»,- օդաչուի խոսքն է մեջբերել Avaz-ը: 





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0