TotalFootball.am


23.08.19 15:38

Ալֆոնս Կոջո Կասսե. «հայկական Կանտեն» կամ Վարդան Մինասյանի թիմի հենասյունը


Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» առաջին խաղում 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Այս խաղում ևս իրեն հիանալի դրսևորեց «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան Ալֆոնս Կոջո Կասսեն: Ֆուտբոլիստ, որին կարելի է համարել Վարդան Մինասյանի թիմի հենասյունը: 

26-ամյա խաղացողը, որը Պորտուգալիայի առաջնությունից է տեղափոխվել Հայաստան, մեծ ներդրում է ունեցել ինչպես Բարձրագույն խմբի առաջնությունում չեմպիոնական պայքարում, այնպես էլ եվրագավաթային խաղերում: 

Կոտ դ՛Իվուարը ներկայացնող ֆուտբոլիստը շատերին է զարմացրել իր խաղով: Նա արագաշարժ ֆուտբոլիստ է, որը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը դաշտի կենտրոնում՝ կասեցնելով մրցակցի գրոհների առյուծի բաժինը: 

Շատ հաճախ խոսում են հարձակվողների կամ հարձակողական ոճի կիսապաշտպանների լավ խաղի մասին: «Դյուդելանժի» դեմ խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց նաև Կոջոյի մասին հարցին: 

«Կոջոն այն ֆուտբոլիստներից է, որին ես անվերապահորեն վստահում եմ ու շատ եմ ցանկանում եմ, որ նա խաղա իր երկրի ազգային հավաքականում: Նա լրիվ արժանի է դրան և ես մեծ ապագա եմ տեսնում նրա համար»,- ասել է Վարդան Մինասյանը: 

Կոջոյի խաղին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե նա երբեք չի հոգնում, անընդհատ շարժման մեջ է և փորձում է օգնել, հուշել թիմակիցներին դիրքի ընտրության և զգոնություն պահպանելու հարցում: Նրա լավագույն որակներից մեկը գնդակ խլելու ունակությունն է: Սառնասիրտ գործելն էլ նրա խաղն էլ ավելի է գեղեկացնում: 

Այս դրվագում, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները չկարողացան չեզոքացնել մրցակցին, որը մի քանի հոգու (Կոջոյին երկու անգամ) շրջանցելով՝ մտավ տուգանային հրապարակ: Սակայն, տեսեք, թե գնդակը վերադարձնելուց հետո ինչ սառնասիրտ գործեց Կոջոն. չշտապեց, չփորձեց միանգամից հեռացնել գնդակը, այլ գնահատեց իրավիճակն ու նոր փոխանցում կատարեց: 

 

Գնդակի համար պայքարում Կոջոն համառ է, անձնուրաց և արդյունավետ: 

 

 

 

Նրա օգնությամբ «Արարատ-Արմենիան» զարգացնում է նաև գրոհները: Թե՛ դիրքային, թե հակագրոհների ժամանակ Կոջոն կարողանում է գնդակն առաջ տանել: Կոջոյին կարելի է համարել «հայկական Կանտե»: 

Եվրոգավաթային խաղերում նրա վիճակագրությունը հետևյալն է.

ԱԻԿ-ի դեմ առաջին խաղում

Փոխանցումներ (ճշգրիտ) - 41 (80 %)

Գնդակի խլում (արդյունավետ) -  1 (1)

Մենապայքարներ (արդյունավետ) - 7 (86 %)

ԱԻԿ-ի դեմ երկրորդ խաղում 

Փոխանցումներ (ճշգրիտ) - 41 (80 %)

Գնդակի խլում (արդյունավետ) - 5 (80 %)

Մենապայքարներ (արդյունավետ) - 10 (70 %)

 

«Լինքոլնի» դեմ առաջին խաղում

Գոլ - 1

Փոխանցումներ (ճշգրիտ) - 64 (84 %)

Գնդակի խլում (արդյունավետ) - 1 (1)

Մենապայքարներ (արդյունավետ) - 9 (100 %)

«Լինքոլնի» դեմ երկրորդ խաղում

Փոխանցումներ (ճշգրիտ) - 38 (95%)

Գնդակի խլում (արդյունավետ) - 1 (1)

Մենապայքարներ (արդյունավետ) - 2 (100 %)

 

«Սաբուրթալոյի» դեմ առաջին խաղում

Փոխանցումներ (ճշգրիտ) - 45 (76 %)

Գնդակի խլում (արդյունավետ) -  3 (100 %)

Մենապայքարներ (արդյունավետ) - 15 (67 %)

«Սաբուրթալոյի» դեմ երկրորդ խաղում

Փոխանցումներ (ճշգրիտ) - 35 (86 %)

Գնդակի խլում (արդյունավետ) - 6 (83 %)

Մենապայքարներ (արդյունավետ) - 11 (73 %)

 

«Դյուդելանժի»ի դեմ առաջին խաղում

Փոխանցումներ (ճշգրիտ) -52 (90 %)

Գնդակի խլում (արդյունավետ) - 7 (71 %)

Մենապայքարներ (արդյունավետ) - 22 (64 %)

Տպավորիչ ցուցանիշներ են: Հուսով եմ՝ Վարդան Մինասյանի ցանկությունը կիրականանա և Ալֆոնս Կոջո Կասեն կունենա մեծ ապագա և կհրավիրվի իր երկրի ազգային հավաքական: 

Վիճակագրական տվյալները և տեսանյութերը՝ Instat-ի

Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջի

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0