TotalFootball.am


16.08.19 18:50

[ՎԻԴԵՈ] Բարձրագույն խումբ. «Շիրակը» երկրորդ տնային հաղթանակը տարավ


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Երևանին»: 

Նորաստեղծ ակումբը կարողացավ դիմադրություն ցույց տալ Վարդան Բիչախչյանի թիմին, բայց ի վերջո պարտություն կրեց 1:2 հաշվով: 

Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Նախ «Երևանից» ինքնագոլի հեղինակ դարձավ Լյուբիմովը, այնուհետև հյուրերից գեղեցիկ գոլով աչքի ընկավ Գրաբչակը, բայց ընդմիջումից երեք րոպե առաջ «Շիրակին» հաշվի մեջ առաջ մղեց Բակայոկոն՝ այդպիսով խփելով հանդիպման հաղթական գնդակը: 

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 6 միավոր ու հավասարվեց առաջատար Երևանի «Արարատին», իսկ «Երևանը» դեռևս միավորներ չունի ու վերջին տեղն է կիսում «Ուրարտուի» և «Ալաշկերտի» հետ, որոնք համապատասխանաբար երկու և մեկ խաղ պակաս են անցկացրել: 





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0