«Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալքեսանդր Կարապետյանին շփոթել են UFC-ի հանրահայտ մարզիկ Քոնոր Մաքգրեգորի հետ.
«Ինձ մի քանի անգամ իսկապես շփոթել են Քոնորի հետ: Շոտլանդիայում էի, բոլորը սարսափելի շատ էին խմել՝ երիտասարդից մինչև ծերունի: Երբ ընկերոջս հետ քայլում էի փողոցով և բար էի ման գալիս: Երբ մտանք ինչ-որ հարմար բար, մտա զուգարան և հասկացա, որ ինձ մարդիկ են շրջապատում:
Այդ մարդիկ ինձ ասում էին. «Դու կհաղթես գալիք մենամարտում, հաջողություն քեզ»: Ինձ շփոթում էին Քոնորի հետ, նույնիս թերթերում գրել էին ՄաքԿարապետյան»,- Ալեքսանդր Կարապետյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը: