TotalFootball.am


10.07.19 16:09

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի


Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի:

Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել.

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ:

22-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ակումբի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների: «Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:

Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ուկրաինայի ավարտված առաջնությունում»:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0