TotalFootball.am


24.06.19 22:12

Անժելո Մենեզես. «Խորհուրդ եմ տալիս բոլոր պորտուգալացիներին այցելել Երևան»


«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի նորեկ Անժելո Մենեզեսի հետ՝ նոր թիմ տեղափոխվելու, նպատակների և իր կարիերայի մասին:

1. Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու կապակցությամբ: Նախքան առաջարկն ընդունելը շա՞տ եք մտածել:

- Շնորհակալություն ինձ նման կերպով ընդունելու համար։ Սա իմ առաջին համագործակցությունն է Պորտուգալիայից դուրս, այնպես որ, իմ որոշումը եղել է շատ մտածված և կայացրել եմ այն ընտանիքիս և գործակալիս հետ քննարկելուց հետո:

2. Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին նախքան տեղափոխվելը:

- Ճիշտն ասած, ես քիչ բան գիտեի երկրի մասին: Սակայն հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ խոսելուց հետո շատ բան իմացա երկրի, քաղաքի և մշակույթի մասին, ինչը ստիպեց ինձ ավելի շատ հավանել առաջարկն ու ընդունել մարտահրավերը ։

3. Ինչպիսի՞ն է Ձեր առաջին տպավորությունը նոր թիմի մասին:

- Շատ լավ: Կարծում եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները հասնելու մեր նպատակներին։

4. Կոջոն եւ Օգանան նույնպես հանդես են եկել Պորտուգալիայում: Նրանց հետ խորհրդակցե՞լ եք մինչ որոշում կայացնելը:

- Այո, նախքան որոշում կայացնելը ես նրանց մի քանի հարց տվեցի երկրի ու ակումբի մասին։ Եվ՛ երկրի, և՛ակումբի մասին շատ լավ արձագանք տվեցին:

5. Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև նոր ակումբում:

- Իմ հիմնական նպատակն է օգնել թիմին հասնել առաջադրված բոլոր նպատակներին, ինչպես նաև փորձ ձեռք բերել։

6. Պորտուգալիայի առաջատար ֆուտբոլիստներից ո՞ւմ հետ եք խաղացել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում:

- Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում խաղացել եմ Անդրե Գոմեշի («Էվերթոն»), Ժոաո Կանսելոյի («Յուվենտուս»), Ժոաո Մարիոյի («Ինտեր» ), Իվան Կավալեյրոյի («Վուլվերհեմպտոն») և այլոց հետ:

7. Ո՞ր ֆուտբոլիստին եք երկրպագում:

- Ամենից շատ երկրպագում եմ Կրիշտիանու Ռոնալդույին։ Իսկ իմ դիրքում ամենասիրելի ֆուտբոլիստը Ռաֆայել Վարանն է:

8. Առաջին մարզումներից հետո, նոր խաղընկերներկց ո՞վ է ամենից շատ տպավորել:

- Բոլոր խաղացողները շատ լավ տպավորություն են թողել ինձ վրա՝ հիմնականում իրենց տաղանդի, խաղաոճի և իրենց նվիրվածության շնորհիվ:

9. Հայ ֆուտբոլիստներից ու՞մ եք ճանաչում:

- Հայ խաղացողներից ճանաչում եմ Գևորգ Ղազարյանին ու Հենրիխ Մխիթարյանին:

10. Հասցրե՞լ եք արդեն այցելել Երևանի տեսարժան վայրերը: Ո՞րն եք ամենից շատ հավանել:

- Երեւանում ընդամենը երկու ժամ եմ անցկացրել, և դա բավարար էր քաղաքին սիրահարվելու համար։ Պարզապես ֆանտաստիկ քաղաք է: Խորհուրդ եմ տալիս բոլոր պորտուգալացիներին այցելել Երևան:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0