TotalFootball.am


10.06.19 16:51

Կամո Հովհաննիսյան. «Առաջին երկու խաղերում պարտվեցինք, բայց հիմա տրամադրվածությունը դրական է»


Հունաստան-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Ինձ համար արդեն սովորական է դիրք փոխելը: Աջից էլ, ձախից էլ ես ինձ լավ եմ զգում: Իհարկե աջից մի փոքր ավելի լավ եմ զգում ինձ, սակայն տարբերությունը մեծ չէ:

Էդգար Բաբայանն էլ, Գևորգ Ղազարյանն էլ բավականին լավ խաղընկերներ են, Էդգարի հետ շատ չեմ խաղացել, իսկ Գևորգի հետ բավական շատ ենք խաղացել: Ղազարյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում:

Արտասահմանյան լիգաներում ուրիշ արագություններ են, պետք է ամեն տեսակի ֆուտբոլի հարամարվես: Պետք է միշտ աճ գրանցես:

Առաջին քննադատները հենց իրենք ֆուտբոլիստներն են: Առաջին երկու խաղերում պարտվեցինք, բայց հիմա տրամադրվածությունը դրական է:

Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին: Լցվենք հույսով ու հավատով ու միասնական մտնենք խաղադաշտ: Մենք կարող ենք լավ արդյունք գրանցել»,- նշել է Կամո Հովհաննիսյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0