TotalFootball.am


19.05.19 13:22

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Արցախը» նոր ֆուտբոլիստ ունի


Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արցախը» նոր ֆուտբոլիստ ունի, այս մասին հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը:

««Արցախ» ՖԱ–ին է միացել Բուրկինա Ֆասոյից 20–ամյա հարձակվող Աբդուլ Ջաֆար Սիրիման՝ ազատ ֆուբոլիստի կարգավիճակով։

Չնայած բավական երիտասարդ է, Աբդուլ Ջաֆարը հասցրել է խաղալ ֆրանսիական թիմերում, Ռուսաստանի ֆուտոլի ագայի լիգան ներկայացնող «Բալտիկա» և «Տամբով» ակումբներում, իսկ 2018-ի ունվարից հանդես է եկել ֆուտբոլի Մոլդովայի առաջնության առաջատար «Շերիֆի» կազմում։ Նա նաև հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ֆուտբոլի ազգային հավաքական։

«Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթում իր նորեկին։
Բարի գալուստ!!!»,- գրված է ակումբի տարածած հայտարարությունում:

 





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0