TotalFootball.am


09.05.19 20:39

«Արցախ» - «Փյունիկ» խաղին ընդառաջ


«Փյունիկի» պաշտոնական կայքը վիճակագրական տեղեկություններ է հաղորդել մայիս 10-ին կայանալիք Հայաստանի ԲԽ-ի առաջնության 32-րդ տուրի «Արցախի» դեմ խաղից առաջ:

«1-ին շրջան (Տուր 5). 26.08.2018 «Փյունիկ» - «Արցախ» 2-0 Գոլեր՝Ռումյան Հովսեփյան, 35, 11մ (1-0), Էրիկ Վարդանյան, 58 (2-0)

2-րդ շրջան (Տուր 14). 31.10.2018 «Արցախ» - «Փյունիկ» 0-0

3-րդ շրջան (Տուր 23). 16.03.2019 «Փյունիկ» - «Արցախ» 1-0 Գոլ՝Մոհամեդ Կոնատե, 29 (1-0)

Նախորդ տուրում «Փյունիկը» տարավ իր 5-րդ անընդմեջ հաղթանակը և այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր թիմն իր ակտիվում ունի 52 միավոր և 3 միավորով գերազանցում է, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնող «Արարատ-Արմենիային» և «Բանանցին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Առաջնության ավարտին մնացած 5 տուրերում «Փյունիկին» մնացել է անցկացնել 4 հանդիպում, որոնցում մեր թիմը մրցելու է «Արցախի», «Բանանցի», «Լոռիի» և «Արարատի» հետ: Առաջնության վերջին տուրում «Փյունիկը» ազատ է լինելու:

Հաջորդ՝ 32-րդ տուրում մեր թիմը հյուրընկալվելու է «Արցախին»: Վերջինս ընթացիկ առաջնությունում «Շիրակի» հետ մեկտեղ՝ այն 2 թիմերից է, որի հետ կայացած մրցավեճերում «Փյունիկը» անպարտելի է: Առայժմ 3 խաղերից 2-ում՝ հաջողությունն ուղեկցել է մեր թիմին, իսկ մեկ հանդիպում էլ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: 

Այս մրցաշրջանում «Փյունիկի» և «Արցախի» միջև առաջին հանդիպում կայացավ Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում, որտեղ մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում՝ Ռումյան Հովսեփյանի և Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ կարողացավ առավելության հասնել 2-0 հաշվով: Դա առաջնության մեկնարկային 3 խաղերում մեր թիմի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, որը թույլ տվեց Փյունիկին» 5-րդ տուրից հետո այս մրցաշրջանում առաջին անգամ գլխավորել մրցաշարային աղյուսակը:  

Թիմերի միջև հաջորդ խաղը կայացավ 14-րդ տուրում, որտեղ «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ի դեպ, հենց այդ հանդիպման երկրորդ խաղակեսի դրվագներից մեկում, մրցակցի հետ բախման արդյունքում ծնոտի կոտրվածք ստացավ մեր թիմի ռուս դարպասապահ Եվգենի Կոբոզևն, ով մինչ օրս «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել:

Առաջնության շրջանակներում այս թիմերի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 16-ին՝ Բարձրագույն խմբի 23-րդ տուրում, որտեղ Մոհամեդ Կոնատեի խփած միակ գոլը նվազագույն հաշվով հաղթանակ պարգևեց մեր թիմին: Ի դեպ, նշենք, որ այդ հանդիպումը «Փյունիկի» համար հոբելյանական 700-րդ խաղն էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:

Ավելացնենք, որ «Արցախի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու «Նաիրի» մարզադաշտում և կսկսվի ժամը 16:00-ին»:





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1