TotalFootball.am


03.05.19 21:56

Վարդան Մինասյան. «Վերլուծել ենք նախորդ խաղը և շարժվում ենք առաջ»


«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպմանն ընդառաջ հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։ 

Հարցազրույցը՝ «Արարատ-Արմենիայի» Facebook-յան պաշտոնական էջից։ 

- Ինչպե՞ս կգնահատեք թիմի հոգեբանական վիճակը, ֆուտբոլիստները վերականգնվե՞լ են նախորդ անհաջող խաղից հետո: 

- Հուսով եմ, բայց ճիշտն ասած իրենց տեղը պատասխանել չեմ կարող: Վաղվա խաղից ելնելով կհասկանանք ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը և թե ինչպես են հաղթահարել այդ պահը: Միշտ ասել եմ իրենց, որ ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: Թիմը կարող է և՛ հաղթանակած ավարտել խաղը, և՛ պարտությամբ:  Իրենց օրինակ բերեցի վերջերս տեղի ունեցած «Բարսելոնա» - «Լիվերպուլ» խաղը, երբ դաշտում խաղում էին երկու հավասար ուժերով թիմեր, բայց խաղն ավարտվեց 3:0 հաշվով: Պետք է ուղղակի վերլուծել խաղն ու շարժվել առաջ: Ամենակարևորն այստեղ հոգեբանությունն է: 

- Ստեղծվե՞լ է Ձեզ մոտ տպավորություն, որ բոլոր մրցակիցները մեր ակումբի դեմ ավելի մոտիվացված են խաղում:   

- Դա շատ նորմալ է: Ինչպես ասում են մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը և, եթե նկատել եք բոլոր առաջնություններում էլ այդպես է: Միշտ էլ առաջատարի հետ բոլորն ավելի մոտիվացված են խաղում և ուզում են իրենց լավագույն որակական հատկանիշները ցույց տալ: Կկրկնվեմ, բայց կարծում եմ, որ դա նորմալ է և կբարձրացնի ընդհանուր առաջնության որակը: Ավելի լավ է նման խաղեր լինեն, քան հեշտ խաղեր: 

- Ինչպե՞ս կգնահատեք ակումբի երկրորդ թիմի ելույթները, ի՞նչ կասեք մեր երիտասարդ սերնդի մասին:

- Միշտ ասել եմ, որ մեզ մոտ աշխատանքը շարունակական է գնալու: Երկրորդ թիմում այդքան չենք կենտրոնանում արդյունքի վրա, ինչքան ուզում ենք ֆուտբոլիստների մոտ աճ տեսնենք: Երիտասարդներն ինչքան մեծերի հետ են խաղում, այդքան արագ են աճում և սովորում այդ արագությանը: Աշխատում ենք ավելի շատ իրենց որակական աճ գրանցելու և մարզավիճակը բարելավելու վրա:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0