TotalFootball.am


23.04.19 19:10

Հայաստանի Բարձրագույն խմբի 8 ակումբներ ստացել են «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր


Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից, Ապրիլի 23-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու  համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: 

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետիկողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0