TotalFootball.am


15.04.19 20:42

Արթուր Ազարյանը՝ «Հրազդանի», նոր ստադիոնի և ընդհանուր ենթակառուցվածքների մասին


ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը TotalFootball-ին տված հարցազրույցի երկրորդ մասում (առաջին մասն ԱՅՍՏԵՂ) խոսել է «Հրազդանի», նոր ստադիոնի, ընդհանուր ենթակառուցվածքների, ինչպես նաև Մ 19 տարեկանների ԵՎՐՈ 2019-ի նախապատրաստական ընթացքի մասին:  

- Պարոն Ազարյան, վերջերս ՀՖՖ-ն ներկայացրեց Մարզադաշտերում անվտանգության կազմակերպման և պահպանման կանոնները, որի 6.16 կետով սահմանված է. 

6.16 (Իրականացնել մարզադաշտ մուտք գործող բոլոր երկրպագուների մարմնի ամբողջական ստուգում, այդ թվում երկրպագուների մոտ առկա պայուսակների և այլ կրիչների ստուգում (կին երկրպագուների պարագայում ստուգումն իրականացնել կին Կարգադրիչների կողմից):  Այս կետը պարտադի՞ր է լինելու:  

- Այո, գալիք մրցաշրջանում առաջնությունում կսկսենք կիրառել այն փորձը, որն ունենք ազգային հավաքականի խաղերի կազմակերպման ժամանակ: Դա պարտադիր պահանջ է: Եվ ներքին առաջնությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս միջոցները պետք է կիրառվեն: Հատուկ առաջնության համար մշակում ենք անվտանգության և ապահովության կանոնակարգ պրոֆեսիոնալ մրցումների անցկացման համար, որտեղ ավելի մանրամասն կլինեն այն կետերը, որոնք սահմանված են հայեցակարգում: (հայեցակարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:) 

Այստեղ շատ կարևոր է լինելու տանտեր և հյուր թիմերի ակումբների երկրպագուների առանձնացումը ստադիոնում: Հասկանում եմ, որ մեր առաջնության պայմաններում տանտեր և հյուր թիմ հասկացողությունները շատ հարաբերական են, բայց վերջին տարիներին եղել են դեպքեր ստադիոններում, որից հետո ակումբները կարգապահական տույժերի ենթարկվելուց հետո նշել են, թե կարգազանցներն իրենց երկրպագուները չեն, այլ մրցակցի և հակառակը: Այդ իսկ պառճառով էլ հաջորդ մրցաշրջանից մենք կառանձնացնենք երկրպագուներին և յուրաքանչյուր մարզադաշտում կհստակեցվի հյուր թիմի երկրպագուների համար նախատեսված հատվածը տրիբունաներում: Հաջորդ մրցաշրջանից մենք կունենանք պատվիրակների ինստիտուտ: Սա նույնպես UEFA-ի և FIFA-ի միջազգային փորձի ներդրումն է Հայաստանում: Այսինքն՝ մեր առաջնության խաղերին ՀՖՖ-ի կողմից նշանակված կլինի պատվիրակ, որը կգնահատի խաղի անվտանգության և կազմակերպվածության մակարդակը:


-ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգով սահմանված մի շարք կետեր մինչև հիմա չեն պահպանվումԹե՛ երկրպագուների հարմարավետությունը, թե՛ լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ մինիմալ պայմանները չեն ապահովվում Հայաստանի առաջնության խաղեր ընդունող մի քանի ստադիոններում: Շատ դեպքերում երկրպագուները նույնիսկ հասարակական զուգարանների տեղը չգիտեն ցուցանակների բացակայության կամ սակավաթիվ լինելու պատճառով: Կարո՞ղ եք վստահեցնել, որ հաջորդ մրցաշրջանից այդ բոլոր խնդիրները կլուծվեն: 

- Կարող եմ ասել, որ մենք վերանայում ենք ՀՖՖ Ենթակառուցվածքային կանոնակարգը: Գործող կանոնակարգը մշակվել է 2012-13 թվականներին, ընդունվել է 2014 թվականին: Դա առաջին փորձն էր: Որոշակի դրական արդյունք գրանցվել է: Բացթողումներ էլ կան, որովհետև առաջինն էր: Հիմա մշակում ենք կանոնակարգ, որը բաղկացած է լինելու երեք մասից՝ Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և մանկապատանեկան առաջնությունների համար: Կլինեն կետեր, որոնք կանոնակարգում սահմանելու պարագայում որոշակի պարտավորվածություններ կառաջացնեն ակումբների վրա, որը գլոբալ խնդիրների հետ կապ չունի: Ուղղակի ցանկության հարց է դրանք իրականացնելը: Եվ Ձեր կողմից մատնանշված ԶԼՄ-ների, հասարական զուգարանների համար նախատեսված կետերը ավելի շատ կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Այսինքն փորձելու ենք գոնե ԲԽ-ի խաղեր ընդունող ստադիոններում ապահովել այդ ամենը: Եվ խաղի պատվիրակի ֆունկցիաներից մեկն էլ լինելու է հենց այդ կետերին հետևելը: Պատվիրակի կողմից կազմված զեկույցի հիման վրա էլ ակումբը կստանա դիտողություն, նկատողություն կամ տուգանք, որոնք կանոնակարգով սահմանված կլինեն, կամ էլ պարզապես խորհրդատվություն և ժամանակ, տվյալ խնդիրը լուծելու համար: Ներքին առաջնությունում ՀՖՖ-ի կողմից սահմանված որևէ պահանջ մենք օդից չենք վերցնում: Կամ վերցնում ենք UEFA-ի փորձը, որոնց մի մասը պարտադիր է և մենք հասկանում ենք, որ եթե 55 ֆեդերացիաներ դա օգտագործում են, ուրեմն այն իրենից լավագույնն է ներկայացնում, կամ էլ որոշակի փոփոխություններ մենք ենք կատարում՝ ելնելով ներքին պահանջներից:   

-Մինչև ստադիոնների մասին առանձին-առանձին խոսելը, անդրադառնանք այսօր հայկական ստադիոններում առկա երկու կարևորագույն խնդիրներին՝ խոտածածկ և լուսավորություն: Որքա՞ն արժե ստադիոնում խոտածածկ փոխելը և լուսավորություն տեղադրելը:  

- Բնական խոտածածկի ամբողջական տեղադրումն արժի մոտավորապես 150 հազար եվրո: Խոսքը վերաբերվում է այն որակյալ խոտածածկերին, որոնք մենք տեղադրել ենք նույն Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի դաշտերում:  

Սովորաբար արհեստական խոտածածկի դեպքում 300-400 հազար եվրո է արժենում տեղադրելը: Բայց վերջին տարիներին ՀՖՖ-ն համապատասխան ընկերության հետ բանակցությունների շնորհիվ կարողացել էր հասնել նրան, որ այն արժենա 250-280 հազար եվրո: 

Ստացվում է, որ բնական խոտածածկ տեղադրելն ավելի էժան է, քան արհեստականը, բայց դրանք պահպանելու դեպքում շատ ավելի հեշտ է արհեստականը, որն ավելի քիչ ծախսեր է պահանջում: Բնական դաշտի պարագայում պետք է պարբերաբար ապահովել պարարտանյութեր, քիմիկատներ և սերմի թարմացում: 

Լուսավորության տեղադրման ծախսերը կախված են հզորությունից: Մոտավորապես 1200 լյուքս լուսավորություն ապահովելու համար՝ կախված նրանից, թե ինչ լամպեր կլինեն, ինչ արտադրության և որակի, կպահանջվի 150-200 հազար եվրո, որն իր մեջ ներառում է նաև տեղադրման ծախսերը:  

- Եվրագավաթային մինչև ո՞ր փուլի խաղեր կարելի է անցկացնել տվյալ հզորությամբ լուսավորություն ունեցող ստադիոնում 

- 1200-1400 լյուքս հզորության դեպքում բավարար է նույնիսկ խմբային փուլի խաղեր անցկացնելու համար:  

- Տարվա կտրվածքով ո՞րքան է կազմում պահպանման ծախսերը 

- Մեկ դաշտի համար մոտավորապես 20-30 հազար եվրո անհրաժեշտ կլինի, եթե համապատասխան տեխնիկան կա, քանի որ անհրաժեշտ է տրակտոր, խոտ հնձիչ, պարարտանյութ և քիմիկատ տվող մեքենա և այլն: Դրանք ևս ծախսեր են պահանջում:  

-Ի՞նչ նորություն կարող եք հայտնել նոր ստադիոնի վերաբերյալ 

- Վարում ենք բանակցություններ պոտենցիալ ներդրողների հետ: Դեռևս վերջնական որոշում չի կայացվել, որովհետև դրան զուգահեռ բանակցում ենք մեզ հողատարածք հատկացնելու վերաբերյալ:  Գիտեք՝ այսօր Երևանը շատ խիտ բնակեցված է և դժվար է ազատ տեղ գտնել: Այս պահի դրությամբ ՀՀ կառավարության հետ ընթանում են բանակցություններ և հույս ունենք, որ առաջիկայում կհստակեցվի, թե որ տարածքի մասին է խոսքը գնում, քանի որ դեռ մենք էլ չգիտենք: Տարածքի առկայության պարագայում վերջնական փուլ կմտնի նաև ներդրողների հետ բանակցությունները:  

- Որքա՞ն կարժենա այդ ստադիոնի կառուցումը 

- Խոսքը գնում է միջին հաշվարկով 70-100 մլն եվրոյի մասին:  

- Այսինքն՝ առավելագույնը 100 մլն եվրոյով ստադիոն կառուցելու դեպքում հնարավո՞ր է այնտեղ Եվրոպա լիգայի եզրափակիչ անցկացնել 

- Այո: 

 

-Ի՞նչ է անհրաժաշետ, որ հայկական ակումբներից որևէ մեկը կարողանա «Հրազդան» ստադիոնում անցկացնել իր տնային խաղերը: 

-  Այնտեղ անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել խոտածածկը: Չգիտեմ, թե ինչ վիճակում են գտնվում լուսատախտակները, որովհետև տեխնիկան պետք է տարվա կտրվածքով որոշակի ժամաքանակ օգտագործել: Բացի այդ, բնականաբար ազդեցություն են ունենում եղանակային պայմանները: Երևի դրանք չեն շահագործվել արդեն երկու-երեք տարի: Լուծել կոմունիկացիայի, էլեկտրականության և ջրամատակարարման խնդիրները: Կարծում եմ՝ այսքան տարի չշահագործելու պարագայում նվազագույն կոսմետիկ վերանորոգման կարիք ունեն հանդերձարանները, մամուլի ասուլիսի սրահը, տրիբունաները, աստիճանավանդակները և այլն: Որոշակի շտկումներ կատարելու դեպքում, կարծում եմ, որ հնարավոր կլինի «Հրազդան» ստադիոնում մինչև եվրագավաթային երրորդ փուլի խաղեր անցկացնել:  Իմ տեղեկություններով՝ ստադիոնը հիմա սնանկացման գործընթացում է: Այսինքն՝ կա սննկացման կառավարիչ: Պետք է լուծել այդ հարցերը և գտնել ներդրողները:  

-Ե՞րբ շահագործման կհանձնվի Վանաձորի Քաղաքային ստադիոնը 

- Վանաձորի Քաղաքային ստադիոնի շինարարությունը նախատեսված էր ավարտել այնպես, որ 2019-20 թթ. մրցաշրջանից սկված «Լոռին» իր տնային հանդիպումներն անցկացնի այնտեղ: Սակայն եղանակային պայմաններից ելնելով որոշակի խնդիրներ առաջացան և շինարարության ընթացքը դանդաղեց: Կփորձենք ամեն ինչ անել, որ պատրաստ լինի մրցաշրջանից առաջ: Եթե ոչ, գոնե աշնանային հատվածում «Լոռին» իր խաղերը սկսի անցկացնել արդեն այնտեղ:  

-Ի՞նչ կասեք Արմավիրի ստադիոնի մասին: 

- Արմավիրի մարզադաշտի շինարարությունը շատ ավելի առաջնային փուլում է գտնվում, քան Վանաձորինը: Կարծում եմ՝ մյուս մրցաշրջանից առաջ արդեն պատրաստ կլինի և կհասկանանք, թե որ ակումբը իր տնային հանդիպումները կանցկացնի այնտեղ:  

-Քանի՞ նստատեղ կա այս ստադիոններում 

- Երկուսն էլ գրեթե նույն տարողունակությունն ունեն. մոտ 4000 նստատեղ: Հնարավոր է՝ մի փոքր ավել, կամ պակաս:  

- «Գանձասար Կապանի» ստադիոնի հետ կապված իրավիճակը որևէ լուծում ստացե՞լ է 

- Մեր տեղեկություններով ակումբը վարում է բանակցություններ մարզադաշտի սեփականատիրոջ հետ՝ ենթակառուցվածքի ամբողջական ձեռքբերման նպատակով:

Սեփականության իրավունքի փոխանցումից հետո ակումբը պատրաստակամ է ներդրում կատարել: Կմշակվի ներդրումային համատեղ ծրագիր, որին կմասնակցի ՀՖՖ-ն՝ օրինակ նոր խոտածածկ տեղադրելով:  

- Այսինքն, թե չլինի երրորդ կողմ, ապա ՀՖՖ-ն պատրա՞ստ է աջակցել 

- Այո: Համատեղ ներդրումային ծրագիր կմշակվի:  

- Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հետ կապված վերջնական որոշում կայացվե՞լ է 

- Ունենք ներդրումային ծրագրի 3 առաջարկ: Գործընթացը քննարկման փուլում է գտնվում: Մոտ ժամանակներս Գործադիր կոմիտեն որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ:  

-Արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանի հավաքականը որևէ ընկերական հանդիպում անցկացնի Երևանից դուրս: 

- Չեմ կարծում, քանի որ ազգային հավաքականի խաղեր անցկացնելու համար թեկուզ ընկերական, անհրաժեշտ է երրորդ կատեգորիայի մարզադաշտ: Վանաձորի և Արմավարի ստադիոնները միջազգային երկրորդ կատեգորիայի են լինելու: Բացի այդ, նպատակահարմար չի լինի ազգային հավաքականի խաղ անցկացնել 4000 երկրպագու տեղավորող ստադիոնում: Բայց, քանի որ մեր հիմնական նպատակներից մեկը մարզերում ֆուտբոլի զարգացման մակարդակի բարձրացումն է, նախատեսում ենք երիտասարդական և պատանեկան հավաքականների հանդիպումներ անցկացնել այդ ստադիոններում: Այդ առումով, միայն ստադիոնների համապատասխան լինելը բավարար չէ: Խոսքը գնում է նաև հյուրանոցների, տրանսպորտի և այլ հարցերի մասին: Ապագայում փորձելու ենք մեր տարբեր տարիքային հավաքականների թե՛ պաշտոնական, թե՛ ընկերական հանդիպումներն անցկացնել մարզերում:  

«Բանանցի» ստադիոնում լուսավորության համակարգ է տեղադրվել: Դա ամբողջությամբ «Բանանցի՞» միջոցներով է արվել 

- Այո:  

- Հաշվի առնելով, որ Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնության խաղեր ընդունող ստադիոն է, հնարավո՞ր չէր մրցաշարն անցկացնելու համար հատկացված ծախսերի մեջ ներառել այն 

- ԵՎՐՈ 2019-ի բյուջեն այնքան էլ մեծ չէ: Մրցաշարն ընդունող երկրի ֆեդերացիային հատկացվող բյուջեով պետք է ապահովել ընդհանուր կազմակերպվածությունը, հյուրանոցներ, տրանսպորտ, սնունդ և այլն: Բյուջեի մեջ ներառվում է որոշակի գումար նաև գովազդի համար: Արդյունքում՝ գլոբալ առումով ենթակառուցվածքների զարգացման համար գումար չի նախատեսվում: Բացի այդ, պարտադիր չէր, որ հենց 3 ստադիոններն էլ լուսավորություն ունենային: «Հանրապետական» և Ավան ակադեմիայի մարզադաշտերն ունեն լուսավորություն: Կարելի է ասել, ուղղակի համընկավ, որ «Բանանցի» ստադիոնում լուսավորությունը տեղադրվեց այս շրջանում: Եթե չեմ սխալվում, ակումբի ղեկավարությունը վերջին տարիներին մտածում էր այդ հարցի շուրջ: Եվ մրցաշարն առիթ հանդիսացավ պրոցեսն արագացնելու համար: Իհարկե, մեզ համար էլ դա լավ էր, քանի որ «Բանանցի» ստադիոնի տարողունակությունն ավելի մեծ է ու կկարողանանք խաղերի որոշակի հատված նախատեսվածից ավելի շատ անցկացնել այնտեղ: Այդ առումով «Բանանցի»  նախաձեռնությունը շատ գովելի է, քանի որ եթե մինչ այս նախատեսված էր մրցաշարի կիսաեզրափակիչներն անցկացնել մյուս երկու ստադիոններում, հիմա լուսավորության առկայության պարագայում երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի «Բանանցի» ստադիոնում, քանի որ ավելի շատ երկրպագու կկարողանա ներկա գտնվել հանդիպմանը:  

- Անդրադառնանք նաև նախկին «Միկա» ստադիոնին 

- Ստադիոնը չի պատկանում ՀՖՖ-ին: Այն գտնվում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ (ՄԶՀՀԿ ՊՈԱԿ): ՀՖՖ-ին պատկանող ոչ մի ստադիոն չի կարող գտնվել նման անմխիթար վիճակում: 

«Լոկոմոտիվ» ակումբը մեզ տեղեկացրել էր, որ ցանկություն ունեն բարեկարգել խոտածածկը, սակայն այս պահին չգիտեմ, թե ինչ վիճակում է գտնում ստադիոնը և ինչ աշխատանքներ են ընթանում:  

Մենք պատրաստ կլինենք որոշակի ծախսեր կատարել, եթե համալիրն ամբողջությամբ տրվի ՀՖՖ-ին:  

-Ինչպե՞ս է ընթանում Մ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախապատրաստական շրջանը: 

- Տեղավորվում ենք բոլոր ժամկետների մեջ: Մեր առավելությունը կայանում է նրանում, որ նույնիսկ դիմելու պահին, մեր ստադիոնները գրեթե 90 տոկոսով պատրաստ էին ընդունել մրցաշարը: Մրցույթն անցկացնելու պահանջներից մեկն այն է, որ դիմելու պահին արդեն պետք էր նախնական պայմանավորվածություն ձեռք բերված լիներ հյուրանոցների հետ, որը մենք արդեն արել էինք:  Ընտրվել են «Armenia Marriott» և «Radisson Blu» հյուրանոցները: Կազմակերպչական առումով, իհարկե, շատ անելիքներ կան, բայց մենք տեղավորվում ենք բոլոր ժամկետների մեջ: Մայիսի 31-ին «Armenia Marriott» հյուրանոցում կկայանա մրցաշարի վիճակահանությունը: Հիմա մենք ունենք մրցաշարի խթանման նպատակ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ և երկրպագուներ տեղեկացված լինեն ու ներկա գտնվեն խաղերին:  

- Առաջնության մեկնարկից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Ի՞նչ նմանատիպ անակնկալներ են սպասվում 

- Այդ առումով՝ շատ կարևոր էր 100-օրյա գրաֆիկի սահմանումը: Ժամացույցի տեղադրման գաղափարը բավականին դրական արձագանք ունեցավ: Գրեթե բոլոր լրատվամիջոցները խոսեցին դրա մասին: Հիմա արդեն փուլ առ փուլ՝ յուրաքանչյուր 10 կամ 20 օրվա կտրվածքով հանդես գալ նոր խթանման ծրագրով: Մենք խնդիր ունենք նաև մարդկանց ներկայացնելու, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությունը և ավելի կոնկրետ՝ եզրափակիչ փուլը: Սա մեր երկրի համար շատ դրական ու մասշտաբային իրադարձություն է: Ամեն ինչ անում ենք այն լավագույնս կազմակերպելու համար:  

- Եվ վերջում մի հարց, որը կարծես դուրս է մնում ընդհանուր կոնտեքստից: Բացի Բարձրագույն և Առաջին խմբից, ՀՖՖ-ն դիտարկո՞ւմ է երրորդ լիգա ստեղծելու գաղափարը 

- Մենք այս պահին աշխատում ենք երկու ուղղությամբ: Առաջինը` հասնել նրան, որ ունենանք ԲԽ-ից լրիվ անկախ Առաջին խմբի առաջնություն, որին չեն մասնակցի դուստր թիմերը: Ու դրա նախադրյալներն արդեն կան, որովհետև 4-5 ակումբ Առաջին խմբին մասնակցելու ցանկություն է հայտնել: Երբ Առաջին խմբի առաջնությունում 8-10 անկախ թիմ լինի, բնականաբար, մենք կառանձնացնենք և այն կդառնա որպես երկրորդ աստիճանի առաջնություն, իսկ երրորդը կլինի ամբողջապես դուստր թիմերի առաջնություն: 

Մյուս ուղղության մասով ցանկություն կար արդեն այս մրցաշրջանում կիրառել, սակայն ցավոք սրտի ժամանակի առումով չենք հասցնի: Ցանկություն ունենք 2020-2021 թվականի մրցաշրջանից սկսած կազմակերպել սիրողական առաջնություն: Որոշակի գաղափարներ արդեն կան: Դա էլ կլինի չորրորդ աստիճանի լիգան: Դրա շնորհիվ սիրողական թիմերին հնարավորություն կտրվի մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկությանը, ինչպես ընդունված է աշխարհում: Բնականաբար, ԲԽ-ի ակումբները մրցաշարին կսկսեն մասնակցել որոշակի փուլից հետո: Ինչպես նաև որոշակի իրավական հիմքեր կստեղծվեն և կանոնակարգում կսահմանվեն սիրողականից պրոֆեսիոնալ առաջնություն գալու սահուն անցումն ապահովելու համար: 

 

Միհրան Ալեքսանյան

 

 

 

 

 

 

 





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1