TotalFootball.am


13.04.19 17:48

Արթուր Ազարյան. «Լեգիոներների լիմիտի վերաբերյալ որոշում կկայացվի մայիսին»


ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը TotalFootball-ին տված հարցազրույցում խոսել է լեգիոներների լիմիտի, գարուն-աշուն ձևափաչափի, կանոնակարգերի փոփոխության, Macron-ի հետ նոր կնքված պայմանագրի և այլ թեմաների մասին: 

- Ի՞նչ ավարտ ունեցավ մեծ աղմուկ բարձրացրած լեգիոներների լիմիտի հավանական ներդրման քննարկումը: ՀՖՖ-ն այդպես էլ չանդրադաձավ այս թեմային: Ի՞նչ որոշում է կայացվել: 

- Ակումբները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Այս պահին ընթանում է ներքին քննարկում ՀՖՖ-ի համապատասխան բաժինների կողմից ակումբների դիրքորոշումների վերաբերյալ, դրանց կարևորությունը հասկանալու համար: Ունենք առաջարկներ, որոնք չենք կարող քննարկել, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են միայն համաձայնություն կամ անհամաձայնություն ընդհանուր լիմիտի գաղափարին: Կան մեկ-երկու ակումբներ, որոնք որոշակի դիտարկումներ են արել, որոնք հիմա քննարկման փուլում են: Ապրիլի վերջին նախատեսում ենք աշխատանքային խումբ ձևավորվել և ի թիվս այլ հարցերի, որոնք ներառվել են մրցումների անցկացման կանոնակարգում, նաև քննարկել այս թեման: Մայիսին արդեն Գործադիր կոմիտեն կհաստատի վերջնական տարբերակը կանոնակարգի և նաև լեգիոներների լիմիտի հարցը: 

-Իսկ ի՞նչ որոշվեց  գարուն-աշուն ձևաչափի վերաբերյալ: 

Գարուն-աշուն համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումները, կարելի է ասել, այս պահին կասեցված են, որովհետև էլի ոչ միանշանակ էին ակումբների դիրքորոշումները:  Չեմ բացառում, որ ապագայում այս թեմային նորից կվերադառնանք, սակայն այս պահին ավելի ակտիվ քննարկվում է լեգիոներների լիմիտի հարցը, քանի որ այն ավելի առաջնային է և անհրաժեշտ է գալիք մրցաշրջանի համար: 

-Ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի մասին:  

- Արդեն իսկ տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջև: Կա նախնական համաձայնություն: Այս պահի դրությամբ փորձում ենք հասկանալ, թե տարեկան կտրվածքով ինչ ծախսեր կպահանջվի, ինչ ֆորմատով են դրանք լինելու, ակումբների և ՀՖՖ-ի մասնակցությունը նույնպես: Կարող եմ ասել, որ  փորձում ենք անել ամեն ինչ, որ գալիք մրցաշրջանում ԲԿՄԱ-ն մասնակցի Առաջին խմբի առաջնությանը: 

- Խոսվեց պետական մարմնի հետ համագործակցության և ծախսերի մասին: Արդյոք հնարավո՞ր է, որ պետությունը ֆինանսավորի նույն ԲԿՄԱ-ն, կամ ընդհանրապես, հայկական ֆուտբոլում պետական աջակցության ի՞նչ տարբերակներ կարող են լինել:  

- Ֆինանսական մասով չեմ կարող ասել, քանի որ մենք փորձելու ենք այդ մասով ամբողջ ծախսերը վերցնել մեզ վրա: Այսինքն՝ ՀՖՖ-ն և ակումբները: Պետության կողմից մենք արդեն իսկ ստանում ենք Պաշտպանության նախարարության աջակցությունը: Ֆուտբոլիստը զորակոչվում է բանակ: Նա զինվոր է, բայց բացի իր զինվորական պարտականություններից,  հնարավորություն է ստանում ֆուտբոլով զբաղվել. օրական կտրվածքով մարզվի, առանձին սննդակարգով սնվի և շաբաթական կտրվածքով մասնակցի հասանելիք խաղերին: Դա արդեն իսկ մեծ աջակցություն է:

- Այսինքն՝ պետական աջակցության նույն ղազախական կամ վրացական մոդելն այս պահին հնարավոր չէ՞ դիտարկել հայկական ֆուտբոլում ներդնելու համար:  

-Կարծում եմ՝ ոչ:

-Մարզիչների հետ կնքված պայմանագրերի ֆինանսական մասը հրապարակման ենթակա՞ է, թե՞ ոչ: 

- Որպես այդպիսին, պայմանագրում գրված թվերը, աշխատավարձերը հրապարակման ենթակա չեն, որովհետև ցանկացած աշխատանքային պայմանագիր և աշխատավարձ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է: Ինչ վերաբերվում է ընդհանուր աշխատավարձերի վրա ծախսվող գումարներին, ՀՖՖ-ն տարեկան կտրվածքով հաշվետվություն է ներկայացնում: 

- Macron-ի հետ նոր կնքված պայմանագրի մասին. ինչո՞ւ հրաժարվեցիք UEFA-ի ծրագրից, ինչո՞ւ հենց Macron: 

- Այն համագործակցությունը Macron-ի և նախորդ ցիկլներում adidas-ի հետ իրենից չէր ներկայացնում պայմանագիր ՀՖՖ-ի և տվյալ ընկերության միջև՝ տեխնիկական հովանովորչության սկզբունքով: Դա UEFA-ի միջնորդությամբ աջակցություն էր ի թիվս ևս 7-8 ֆեդերացիաների, որոնք չունեին տեխնիկական հովանավորներ:

Հիմա արդեն հասունացել էր պահը, որ մենք էլ ունենայինք տեխնիկական հովանավոր: Վերջին 6 ամսիների ընթացքում ՀՖՖ-ն բանակցել է մի քանի կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում Macron ընկերության առաջարկը մեզ գրավեց: Հիմա շատ ավելի լավ պայմաններ կլինեն: Նախորդ ծրագրով մենք ստանում էինք միջոցներ միայն ազգային և երիտասարդական հավաքականների համար և փորձում էինք դրանք բաժանել բոլոր տարիքային հավաքականներին: Հիմա տարեկան կտրվածքով մենք ունենալու ենք բոլոր հավաքականների համար մարզաշապիկներ և ունենալու ենք հնարավորություն մեր ուզած գումարի չափով կատարել մերչենդայզինգային քաղաքականություն՝ թե՛ օնլայն, թե՛  ֆիզիական ֆան-շոփ:

-Ե՞րբ հասանելի կլինեն ֆան-շոփերը:  

- Օնլայն ֆան-շոփի պլատֆորմը գրեթե պատրաստ է, մեկ-երկու ամսում, կարծում եմ, կլինի: Մեր պայմանագիրը Macron-ի հետ ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից և արդեն փետրվարից մենք կունենանք խաղաշապիկների և ընդհանրապես մարզումային համազգեստի նոր դիզայն: Այդ ժամանակ էլ, կարծում եմ, հասանելի կլինի արդեն ֆիզիական ֆան-շոփը: 

- Գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում դժգոհություններ են լինում խաղացանկի հետ կապված: Ընդունո՞ւմ եք, որ ՀՖՖ-ի համապատասխան բաժինը թերանում է այդ գործում, թե՞ դրանք միայն ակումբների, այսպես ասած, քմահաճույքներն են: 

- Միանշանակ չեմ ընդունում, որ ՀՖՖ-ի համապատասխան բաժինը թերանում է այդ գործում: Բացթողումներ, միանշանակ բոլորն ունեն՝ նույնիսկ ամենաիդեալական պայմաններում: Այս պահի դրությամբ ԲԽ-ում խաղում է 9 ակումբ: Բոլորն ունեն իրենց ցանկություններն ու քմահաճույքները և բոլորն ուզում են խաղալ իրենց համար իդեալական խաղացանկով: Հնարավոր չէ վերջում ստանալ մի պատկեր, որի պարգայում բոլոր ակումբները կհանգստանան նույն քանակությամբ, կխաղան իրենց նախընտրած օրերին և ժամերին: Դա հնարավոր չէ նաև այն պատճառով, որ մենք ունենք ենթակառուցվածքների լուրջ խնդիր: Խաղացանկը կազմելիս հաշվի ենք առնում ստադիոնում լուսավորություն լինելու փաստը, քանի թիմ է խաղում նույն ստադիոնում: Բացի այդ, խաղերի միջև ընկած ժամանակահատվածը պետք է բաշխել այնպես, որ բոլոր ակումբները հնարավորինս հավասար հանգստանալու ժամանակ ունենան: Ի դեպ, եթե մի թիմը ունենում է խիտ գրաֆիկ՝ խաղալով եռօրյա գրաֆիկով, իսկ մյուսը հանգստանալու ավելի շատ հնարավորություն է ունենում, ապա մի քանի տուր հետո լինում է հակառակը: Ինչ վերաբերվում է խաղերի մեկնարկի ժամերին, ապա ամենագլխավոր պատճառը լուսավորության և ենթակառուցվածքների խնդիրն է, որ փորձում ենք հարմար ժամերի նշանակել: Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ մենք ընթացիկ մրցաշրջանում փորձնական անում ենք կենտրոնացված հեռարձակում: Խոսքն առցանց հեռարձակման մասին է: Չնայած մեկ-երկու խաղ հեռարձակվում է հեռուստատեսությամբ, բայց առցանց մեր յութուբյան ալիքով հեռարձակվում են տուրի բոլոր խաղերը: Եվ մենք պետք է մեր հեռարձակողների հետ էլ համաձայնեցնենք այդ ժամերը: Մենք աշխատում ենք նաև արտաքին շուկայի համար: Եվ այդ առումով մեզ համար շատ կարևոր է խաղերը նշանակել այն ժամերին, երբ հնարավորինս շատ դիտումների քանակ կկարողանանք ապահովել: Մեր հեռարձակողները շաբաթական կտրվածքով մեզ վիճակագրություն են ներկայացնում և մենք փորձում ենք դա հաշվի առնելով ընտրել խաղերի ժամերը:  

-Արդեն երկու անգամ Կարգապահական կոմիտեի ընդունված որոշումները փոփոխվում են որոշ ժամանակ հետո (Անդրեյ Տալալաև, Օգնյեն Չանչարևիչ): Արդյոք հնարավոր չէ՞ սահմանել և կիրառել այնպիսի պատիժներ, որոնցից հետո տուժող կողմը կընդունի իր սխալը, քանի որ հստակ կներկայացվի իրավիճակը, այլ ոչ թե ասել, խոսել, բողոքել և հետո պատիժը կրճատել: Չեք կարծո՞ւմ, որ դա փոքր ինչ անլուրջ է և խոսում է որոշումներ ընդունող մարմնի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին: 

- Իրականում այստեղ ևս ամեն ինչ իդեալական լինել չի կարող: Դրա համար էլ ամբողջ աշխարհում թե՛ ֆուտբոլում, թե՛ ընդհանրապես դատական մարմինները մեկ ատյանով չեն սահմանափակվում: Ֆուտբոլում ընդունված է եռաշեմ համակարգը՝ առաջին ատյան, որը կարգապահական կոմիտեն է: Կա բողոքարկման կոմիտեն, որպես երկրորդ ատյան և կախված հարցից կա ներքին վեճերի լուծման պալատ, կամ սպորտային արբիտրաժային դատարան: Չեմ ցանկանա գնահատական տալ Կարգապահական կոմիտեի կայացրած որոշումներին: Ճիշտ է նրանք ՀՖՖ-ի մարմին են, բայց անկախ կոմիտե են: Այսինքն ՀՖՖ-ն որևէ կերպ չի ազդում նրանց որոշումների վրա: Բացի այդ, կա ևս մեկ կարևոր հանգամանք՝ Կարգապահական կանոնակարգը: Այսինքն, երբ մենք խոսում ենք սխալ որոշման մասին պետք չէ նայել՝ որոշումն է ճիշտ կայացվե՞լ, թե՞ ոչ: Պետք է տեսնել՝ արդյո՞ք կանոնակարգով այլ տվյալ խախտման համար այլ տույժեր սահմանվում են, թե՞ ոչ: Մենք ունենք բացթողումներ մեր կարգապահական կանոնակարգում և դա օբյեկտիվ է, քանի որ այն վերջին  տարիներին գլոբալ փոփոխությունների չի ենթարկվել: Հիմա, ի թիվս այլ կանոնակարգերի, վերանայում ենք նաև կարգապահական կանոնակարգը և գալիք մրցաշրջանում կունենանք նորը: Մի շարք տույժեր և տուգանքներ ֆինանսական ու որակազրկումների ժամկետների վերաբերյալ վերանայվելու են: Ֆինանսական մասով վերանայվելու են թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Այսինքն՝ կլինեն պատիժներ, որոնք կխստացվեն և կլինեն այնպիսիք, որոնց կմեղմացվեն: 

Հարցազրույցի երկրորդ մասը, որտեղ Արթուր Ազարյանը խոսել է ենթակառուցվածքների մասին, կներկայացնենք ավելի ուշ: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1