Ինչպես ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վերադառնում է Դոնեցկի «Մետալուրգ»:
«Մենք Գևորգին վարձավճարով տվել էինք Կարագանդայի «Շախտյորին» մինչև 2013 թվականի ավարտը: Վարձակալական համաձայնագրի ժամկետն ավարտվեց և մենք որոշում կայացրեցինք, որ Ղազարյանը վերադառնա մեր ակումբ»,- հայտնել է Վարդան Իսրայելյանը:
25-ամյա ֆուտբոլիստը 36 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականում, շատ հանդիպումներ է անցկացրել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մակարդակով: Համոզված ենք, որ Գևորգ Ղազարյանը, որը հիանալի գիտի Դոնեցկի «Մետալուրգի» խաղային կոնցեպցին, կկարողանա օգնել ուժեղացնել թիմի կազմը և կօգնի լուծել մեր ակումբի առջև դրված խնդիրները»,- հայտնել է Վարդան Իսրայելյանը:
Մետալուրգն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում 18 խաղ է անցկացրել և 28 միավորով 7-րդ տեղում է: