TotalFootball.am


29.01.14 18:11

Sport1-ը՝ Մխիթարյանի մասին. Հույս պարգևողից մինչև ճգնաժամի խորհրդանիշ


Sport1.de գերմանական ճանաչված պորտալը հոդված է հրապարակել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

Դորտմունդի բազմամիլիոնանոց ձեռքբերում Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի արդարացնում սպասելիքները և Դորտմունդը ցավոտ շրջան է ապրում:

Թիմը շատ ծանր էր գործում, քննադատում էր Յուրգեն Կլոպը: «Չտեսա, որ թիմը վայելեր խաղը»,- «Աուգսբուրգի» դեմ հիասթափեցնող ոչ-ոքիից հետո նշել էր Յուրգեն Կլոպը: Այս խնդրի վառ արտահայտումն այժմ Հենրիխ Մխիթարյանն է:

Ինքնաքննադատ Մխիթարյանը

Իհարկե, «Բորուսիան» կարող էր ավելին սպասեր իր պատմության ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումից: Արդյո՞ք այդ 25 միլիոն եվրոն իզուր է վատնվել: Այժմ կա այս հարցի շուրջ կասկածելու իրավունք: Նա ինքն էլ գիտի այդ մասին. «Գոլեր խփելը, փոխանցումներով խաղը, գոլային փոխանցումները. բոլոր հարցերում էլ պետք է կատարելագործվեմ»,- վերջերս ասել էր Մխիթարյանը:

Վեց ամիս սև-դեղին մարզահագուստով հանդես գալուց հետո նա նշել է, որ այլ բան էր սպասում. «դեռևս չեմ հասել նրան, ինչ ցանկանում էի»,- ասել է նա:

Հայ ֆուտբոլիստը ցանկանում էր հենց սկզբից ցույց տալ, թե ինչի է ունակ: Նա կրում է 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոթցեին: Իսկ վերջինս փայլում էր այդ դիրքում իր հնարամիտ գործողություններով, փայլուն փոխանցումներով և վտանգավոր պահերով:

«Նա Մարիոյի հետնորդը չէ»

Հայ ֆուտբոլիստն այս հարցերում դեռ մղոններով հեռու է. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ տարբեր է, չի կարելի համեմատել մեզ»,- ասել է Մխիթարյանը: Իր թիմակից Մարկո Ռոյսը համաձայն է. «Մեզանից ոչ ոք չի ակնակլում, որ նա պետք էլ ինի Մարիոյի հետնորդը»:

Սակայն, ինչ-որ առումով դա այդպես է, քանի որ նա խաղում է նույն դիրքում: Եվ նա պետք է իր գործողությունները ներդնի Դորտմունդի շարժվող գոլային մեքենայում: Հենց դրա համար է «Բորուսիան» գնել նրան:

Բարձր տրանսֆերային արժեքը՝ որպես բեռ

Պետք է անել ճիշտ նույն բանը, ինչ Գյոթցեն էր անում նախկինում, չնայած նրան, որ հրապարակայնորեն ոչ ոք դա իրենից չի պահանջում: Փոխարենը, Մխիթարյանն ինքն է նշում, որ ճնշման տակ է: Պատճառն այն է, որ 25 միլիոն եվրոն ծանր ուսապա՞րկ է: «Տրանսֆերային արժեքս իհարկե պատճառ է,- ասել է նա: - Բայց ես պետք է մոռանամ այդ ամենը և առաջ նայեմ»: Պատճառն այն է, որ նա ցանկանում է ապացուցել, որ ոչ մի ցենտ իզուր չի ծախսվել իր համար: Այդ պատճառով էլ նա հայտարարել է. «Ժամանակն է, որ ցույց տամ իմ որակները»: Հայ ֆուտբոլիստի մոտ դրանք առկա են: Սակայն նա հազվադեպ է դրանք ցուցադրում խաղադաշտում: Մխիթարյանին պակասում է կայունությունը:

Դերբիի հերոսը և դժգույն խաղերը

Մրցաշրջանի առաջին կեսում անցկացրախ 17 խաղերից միայն երեքն էին փայլուն: Առաջինը Ֆրանկֆուրտի դեմ 2-1 հաշվով ավարտված հանդիպումն էր, որում նա երկու գոլ խփեց: Մեկ շաբաթ անց կայացած «Համբուրգի» դեմ խաղում (6-2) նույնպես Մխիթարյանն իր անունը գրեց լուստախտակին: «Շալկեի» դեմ հեղինակավոր դերբիում (3-1) նա երկու գոլային փոխանցում կատարեց և փայլուն էր գործում խաղադաշտում: Հետագա խաղերում Մխիթարյանը հիմնականում չէր նկատվում խաղադաշտում: Այժմ նա խաղաց «Աուգսբուրգի» դեմ: 25-ամյա ֆուտբոլիստը շատ էր աշխատում այս խաղում, սակայն վերջնական փուլում սխալ որոշումներ էր կայացնում: Որքան Մխիթարյանն իրեն ճնշված է զգում, այնքան «Բորուսիայի» պատասխանատուները փորձում են այդ բեռն իջեցնել իր ուսերից:

Ցորկը ժամանակ է տալիս Մխիթարյանին

«Հարցը կայունության մեջ է: Նա եկել է մի առաջնությունից, որտեղ յուրաքանչյուր երեք օրը մեկ չեն խաղում ամենաբարձր մակարդակով»,- ասել է մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

Իսկապես, բայց «դրանով է տարբերվում Բունդեսլիգան մյուս առաջնություններից: Այնպես որ, պետք է հարմարվել»,- հավելել է նա: Ինչն այլ բառերով նշանակում է՝ Մխիթարյանին ժամանակ է տրվում հարմարվելու համար:

«Կային խաղեր, որոնցում նա աչքի չէր ընկանում: Կային խաղեր, որոնցում նա գրեթե միայնակ է լուծել խաղի ելքը»,- ասել է Ցորկը:

Հենց այդպիսի ֆուտբոլիստի կարիք ունի «Բորուսիան» ունի այժմ երկրորդ տեղի համար Լևերկուզենի հետ պայքարում: Այդ կերպ նա կապացուցի, որ արժանի է իր համար վճարված յուրաքանչյուր ցենտին:

Նախորդ տարի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախկիմ Լյովը, չհիշելով նրա ճշգրիտ անունը նրան անվանեց «Միքի ինչ-որ բան»: Այժմ Մխիթարյանը ցանկանում է անուն ձեռք բերել իր ուժեղ ելույթների շնորհիվ:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0