TotalFootball.am


29.01.14 16:42

«Բանանց-3» - «Բանանց-2» խաղում գրանցվել է 3:2 հաշիվը


նչպես արդեն տեղեկացրել ենք «Բանանցը» սեփական մարզաբազայում ուսումնամարզական առաջին հավաքն է անցկացնում՝ նախապատրաստվելով բարձրագույն խմբի առաջնության երկրորդ մասին: Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ թիմը օրական երկու մարզում է անցկացնում, իսկ շաբաթվա վերջում էլ բաժանվելով երկու մասի՝ «Բանանցի» ֆուտբոլիստները երկկողմանի հանդիպում անցկացրեցին: Բնականաբար առայժմ հիմնական ուշադրությունը դրվում է խաղացողների ֆունկցիոնալ պատրաստականությունը բարելավելու վրա, չնայած հարկ է նշել որ առանց գնդակի ոչ մի մարզում համարյա չի անցնում: Այսպիսով՝ նպատակային աշխատանք է կատարվում: Բարձրագույն խմբի նախապատրաստական փուլում «Բանանցը» Երևանում կշարունակի մարզվել մինչև փետրվարի սկիզբը, իսկ ձմեռվա երկրորդ ամսի 10-ին թիմը երկշաբաթյա հավաքի կմեկնի Անթալիա:

«Բանանցի» մամլո քարտուղարությունը հայտնում է, որ բացի բարձրագույն խմբի ֆուտբոլիստներից նախապատրաստվում են մրցաշրջանի շարունակությանը նաև «Բանանց» ՖԱ մյուս թիմերը: Առաջին խմբում հանդես եկող «Բանանց»-2-ն ու «Բանանց»-3-ը նույնպես տքնաջան աշխատանք են կատարում  ակումբի արհեստական խաղադաշտում և վարժասարքերի վրա: «Բանանց»-2-ը 2013/14 թվականների մրցարջանը շատ լավ է սկսել և 17 հանդիպումներից հետո վաստակելով 38 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝տասը միավորի առավելություն ունենալոով երկրորդ տեղում ընթացող «Փյունիկ»-2-ի նկատմամբ: Իսկ ահա «Բանանց»-3-ը եզրափակում է առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը: Սակայն այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մեր երրորդ թիմի կազմում խաղում են պատանի ֆուտբոլիստներ, ովքեր պարզապես փորձ են կուտակում և հղկում իրենց վարպետությունը:

Ակումբի երկրորդ և երրորդ թիմերն էլ առաջին հանդիպումը այս տարվա ընթացքում անցկացրեցին իրար դեմ: «Բանանց» ՖԱ արհեստական խաղադաշտում թիմերը ստուգողական հանդիպում անցկացրին, որում 3:2 հաշվով հաղթեց «Բանանց»-3-ը: Իհարկե խաղի արդյունքը այս մրցավեճում ոչ մի նշանակություն չուներ, քանի որ, մարզիչները պարզապես այս խաղով նոր փորձարկումներ են կատարում: Նկատենք, որ այս հանդիպմանը «Բանանց»-2-ի կազմում չմասնակցեցին Կարեն Հարությունյանը, Արմեն Մանուչարյանը և Պետրոս Ավետիսյանը: Երեք ֆուտբոլիստներն էլ մարզվում են բարձրագույն խմբի թիմի հետ: Նույն պատճառով «Բանանց»-3-ի կազմում խաղին չմասնակցեցին Հովհաննես Իլանգյոզյանն ու Հակոբ Հակոբյանը:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0