TotalFootball.am


28.01.14 23:29

«Ֆակելի» մարզիչը «Փյունիկի» դեմ խաղի մասին. «Հավասար խաղ էր՝ մեր փոքրիկ առավելությամբ»


 

«Ֆակելի» մարզիչը «Փյունիկի» դեմ խաղի մասին. «Հավասար խաղ էր՝ մեր փոքրիկ առավելությամբ»
«Ֆակելի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կորեշկովը Երևանի «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո հետևյալ կարծիքն է հայտնել հայկական թիմի դեմ խաղի մասին.
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և միայն մեր դարպասի մոտ ստանդարտի խաղարկման արդյունքում պատասխան գոլ բաց թողեցինք, ինչը փչացրեց ընդհանուր պատկերը: Ընդհանուր առմամբ, հավասար խաղ էր, մեր փոքրիկ առավելությամբ: Մենք գոլային պահեր ունեինք, մասնավորապես խաղավերջում Պոգրեբնյակը չկարողացավ դարպասը գրավել 11 մետրից՝ հարվածելով ուղղի դարպասապահի վրա, դրվագներից մեկում էլ գնդակը հետ մղվեց «Փյունիկի» դարպասաձողից: Պաշտպանությունում նույնպես նորմալ խաղացինք: Այնպես որ, ընդհանուր առմամբ գոհ եմ խաղի բովանդակությունից, գնդակի վերահսկողությունից. դա էր մեզ պակասում նախորդ խաղում: Թիմային համագործակցությունը նույնպես ուրվագծվում է»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Անթալիայում կայացած խաղում գրանցվել է 1-1 հաշիվը:


«Ֆակելի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կորեշկովը Երևանի «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո հետևյալ կարծիքն է հայտնել հայկական թիմի դեմ խաղի մասին.

«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և միայն մեր դարպասի մոտ ստանդարտի խաղարկման արդյունքում պատասխան գոլ բաց թողեցինք, ինչը փչացրեց ընդհանուր պատկերը: Ընդհանուր առմամբ, հավասար խաղ էր, մեր փոքրիկ առավելությամբ: Մենք գոլային պահեր ունեինք, մասնավորապես խաղավերջում Պոգրեբնյակը չկարողացավ դարպասը գրավել 11 մետրից՝ հարվածելով ուղիղ դարպասապահի վրա, դրվագներից մեկում էլ գնդակը հետ մղվեց «Փյունիկի» դարպասաձողից: Պաշտպանությունում նույնպես նորմալ խաղացինք: Այնպես որ, ընդհանուր առմամբ գոհ եմ խաղի բովանդակությունից, գնդակի վերահսկողությունից. դա էր մեզ պակասում նախորդ խաղում: Թիմային համագործակցությունը նույնպես ուրվագծվում է»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Անթալիայում կայացած խաղում գրանցվել է 1-1 հաշիվը:

 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0