TotalFootball.am


26.01.14 21:11

«Ալաշկերտ 2»-ը ստուգողական խաղում հաղթեց «Արարատ 2»-ին»


Այսօր Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում ''Ալաշկերտ-2''-ը ստուգողական խաղ անցկացրեց ''Արարատ-2''-ի հետ: Երկու թիմերի կազմերում էլ շատ էին փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները: Հանդիպումն անցավ ալաշկերտցիների տարածքային և խաղային առավելությամբ, ինչն արտահայտվեց նաև վերջնարդյունքում՝ 3:0: Գոլերը հեղինակեցին Կարապետ Մանուկյանը (39-րդ րոպե), Հայկ Գյունաշյանը (74-րդ րոպե) և փորձաշրջան անցնող 17-ամյա Էդգար Աբրահամյանը: Վերջինս վերջնահաշիվը հաստատեց բառացիորեն վերջին րոպեին և, ընդհանրապես, չնայած պատանի տարիքին, աչքի ընկավ ակտիվ և գրագետ գործողություններով:
Հաջորդ ստուգողական հանդիպումն ''Ալաշկերտ-2''-ը կանցկացնի փետրվարի 1-ին նույնպես Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայում ''Փյունիկ-2''-ի հետ:

''Ալաշկերտ'' ՖԱ մամուլի քարտուղարություն





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0