TotalFootball.am


26.01.14 10:39

Արմեն Ֆիշյանը կմնա «Միկայում»


26-ամյա դարպասապահ Արմեն Ֆիշյանը կշարունակի իր կարիերան «Միկայում»:
Այն բանից հետո, երբ «Միկա» վերադարձավ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը եւ գլխավոր թիմում դարպասապահների թիվը հասավ չորսի, մարզիչները Արմեն Ֆիշյանին առաջարկեցին նոր թիմ փնտրել, քանի որ նման մրցակցության պայմաններում խաղալու հնարավորությունը քիչ էր: 
Սակայն այն բանից հետո, երբ դարպասապահ Արմեն Խաչատրյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», Արմեն Ֆիշյանը, որը գործող պայմանագիր ուներ «Միկայի» հետ, կրկին ընդգրկվեց թիմ: Այժմ «Միկայի» գլխավոր թիմում կրկին երեք դարպասպահ կա՝ Գեւորգ Կասպարով, Գոլ Էլյազյան եւ Արմեն Ֆիշյան:

«Միկա» ՖԱ պաշտոնական կայք





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0