TotalFootball.am


24.01.14 10:53

«Արարատը» «Ռոմայի» և «Բավարիայի» հետ միասին Եվրոպայում ամենից քիչ գոլ բաց թողող թիմերի թվում է


 

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է եվրոպական առաջնություններում ամենից քիչ գոլեր բաց թողող թիմերի վերաբերյալ հոդված, որից պարզ է դառնում, որ ներքին առաջնություններում ամենից քիչ գոլեր բաց թողող թիմերն են Մյունխենի «Բավարիան», Հռոմի «Ռոման» և Երևանի «Արարատը: Այս թիմերը գնդակ են բաց թողնում 180 րոպեն մեկ: 
Ավելի լավ արդյունքներ ունեն միայն հունական «Օլիմպիակոսը» (300 րոպե), Անդորրայի «Լուսիտանսը» (225 րոպե) և մոլդովական «Շերիֆը» 300 րոպե: 
Երևանի «Արարատը» Հայաստանի առաջնության առաջին կեսի 14 խաղերում ընդամենը յոթ գոլ է բաց թողել: «Եթե չլիներ սեփական հարկի տակ «Շիրակից» կրած 0-3 հաշվով ձախողումը, ապա նրանց վիճակագրությունն էլ ավելի տպավորիչ կլիներ,- գրում է Uefa.com-ը: - Թիմը համալրած պաշտպան Նորայր Գրիգորյանն ու դարպասապահ Ստեփան Ղազարյանը կարևոր ֆուտբոլիստներ են, սակայն գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամենից շատ կարևորում է թիմային աշխատանքը: «Մենք հարձակվում և պաշտպանվում ենք միասին և կազմակերպված ենք գործում ողջ 90 րոպեների ընթացքում»,- ասել է նա:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է եվրոպական առաջնություններում ամենից քիչ գոլեր բաց թողող թիմերի վերաբերյալ հոդված, որից պարզ է դառնում, որ ներքին առաջնություններում ամենից քիչ գոլեր բաց թողող թիմերն են Մյունխենի «Բավարիան», Հռոմի «Ռոման» և Երևանի «Արարատը:

Այս թիմերը գնդակ են բաց թողնում 180 րոպեն մեկ: Ավելի լավ արդյունքներ ունեն միայն հունական «Օլիմպիակոսը» (300 րոպե), Անդորրայի «Լուսիտանսը» (225 րոպե) և մոլդովական «Շերիֆը» 190 րոպե: Երևանի «Արարատը» Հայաստանի առաջնության առաջին կեսի 14 խաղերում ընդամենը յոթ գոլ է բաց թողել:

«Եթե չլիներ սեփական հարկի տակ «Շիրակից» կրած 0-3 հաշվով ձախողումը, ապա նրանց վիճակագրությունն էլ ավելի տպավորիչ կլիներ,- գրում է Uefa.com-ը: - Թիմը համալրած պաշտպան Նորայր Գրիգորյանն ու դարպասապահ Ստեփան Ղազարյանը կարևոր ֆուտբոլիստներ են, սակայն գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամենից շատ կարևորում է թիմային աշխատանքը.

«Մենք հարձակվում և պաշտպանվում ենք միասին և կազմակերպված ենք գործում ողջ 90 րոպեների ընթացքում»,- ասել է նա:

 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0