Դորտմունդի Բորուսիայի թվիթերյան պաշտոնական էջը ներկայացրել է հունվարի 25-ին կայանալիք Բունդեսլիգայի հերթական տուրի Աուգսբուրգի դեմ հանդիպման հավանական մեկնարկային կազմը:
Ըստ դրա, Հենրիխ Մխիթարյանը Նուրի Շահինի հետ միասին կկազմի հենակետային կիսապաշտպանների դիրքը:
Հիշեցնենք, որ Լա Մանգայում կայացած հավաքի ընթացքում Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մխիթարյանին երկու անգամ փորձարկեց այդ դիրքում: