TotalFootball.am


23.01.14 21:25

Մովսիսյանի գործակալ. «Ներկա պահին Յուրան նվիրված է «Սպարտակին»: Մենք սպասում ենք ամռանը»


«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը պատմել է ֆուտբոլիստի պլանների մասին:
«Յուրան բաց է լավ առաջարկների համար, սակայն ներկայումս նա նվիրված է «Սպարտակին»: Ակումբի ղեկավարությունը նրան լավ է վերաբերվում: Մովսիսյանի տեղափոխությունն այլ ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում քիչ հավանական է: Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ հետաքրքրվել են նրանով: Մենք սպասում ենք ամռանը»,- Մակքբեյի խոսքերն է մեջբերում Р-Спорт-ը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանի պայմանագիրը «Սպարտակի» հետ ուժի մեջ է դեռևս 3.5 տարի: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը դարձել է 12 գոլի հեղինակ:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0