TotalFootball.am


19.01.14 18:03

Սարգիս Հովսեփյան. «Թե՛ ֆիզիկապես և թե՛ տեխնիկապես երիտասարդները դեռ այնքան էլ պատրաստ չեն»


Երևանի «Փյունիկ»-ը այսօր` հունվարի 19-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեց «Փյունիկ 2»-ի հետ: Չնայած նրան, որ  հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում` Գոռ Մալաքյանը, Արթուր Յուզպաշյանը, Ղուկաս Պողոսյանը, չմասնակցեցին ստուգողական հանդիմանը թեթև վնասվածքների պատճառով` «Փյունիկ»-ը 3-1 հաշվով հաղթանակ տարավ երկրորդ թիմի նկատմամբ: TotalFootball.am-ի թղթակիցը Ավանի ակադեմիայում զրուցեց «Փյունիկ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ:

- Տպավորություններս ոչ շատ լավն են, ոչ վատը: Մարզումները նոր են սկսվել  ու պարզ է, որ թե՛ ֆիզիկապես և թե՛ տեխնիկապես երիտասարդները դեռ այնքան էլ պատրաստ չեն: Այսպես էլ պետք է լիներ: Անթալիայում, վստահ եմ, այս խնդիրները կկարողանանք հարթել ու ամեն ինչ լավ վիճակի մեջ բերել: Տղաները ֆիզիկապես կարողացան մինչև վերջ լավ դիմանալ: Այսօր բավական լավ բաներ տեսա, կար, իհարկե, նաև  վատը, բայց լավ է, որ  աշխատելու դեռ ժամանակ ունենք:

Կառանձնացնե՞ք կոնկրետ ֆուտբոլիստների ում տվյալներն այսօր հատկապես գոհացնող էին:

- Երևաց, որ Աղվան Պապիկյանը ու Տարոն Ոսկանյանը մի քանի գլուխ բարձր են: Ֆիզիկական ու տեխնիկական պատրաստվածությամբ նրանց մակարդակն անհամեմատ բարձր է:

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կային: Որքանո՞վ է լուրջ:

- Այո, 4-5 ֆուտբոլիստ վնասվածքներ ունի, բայց դրանք այնքան էլ լուրջ չեն, ու հույս ունեմ, որ Անթալիայում կմիանան մեզ:

Արդեն հայտնի՞ է, թե ինչ կազմով կմեկնեք Անթալիա:

- Այո, կազմն արդեն որոշված է, բայց չէի ցանկանա որևէ անուն տալ: Անթալիա մեկնելիս կհրապարակվի:

 

Նարե Հովհաննիսյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0