Ռուսական Спорт-Экспресс-ի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել ըստ որի «Ուդինեզե»-ի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը կլքի իր ակումբն ու կգլխավորի Հայաստանի Ազգային հավաքականը: Բանակցություննները դեռևս ընթացքի մեջ են:
Ֆրանչեսկո Գվիդոլինը մարզել է մի շարք իտալական թիմեր, իսկ 2010թ.-ից գլխավորում է «Ուդինեզե»-ն: Իտալացի մասնագետի գլխավորությամբ թիմը 2010-11թ. ազգային առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին: