TotalFootball.am


15.01.14 21:43

Գագիկ Պողոսյան. «Գնացել էի տեսնեի այն մարզադաշտը, որտեղ խաղացել է Հայաստանի հավաքականը և...»


Արդեն տեղեկացրել էինք, որ իսպանական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, Հայաստանի Երիտասարդական հավաքականի և «Փյունիկ»-ի կիսապաշտպան Գագիկ Պողոսյանը հաջորդ մրցաշրջանում կարիերան կշարունակի Իսպանիայի Segunda B դիվիզիոնում հանդես եկող «Կուլտուրալ Լեոնեսա» թիմում: TotalFootball.am-ի թղթակիցը ֆուտբոլիստին խնդրեց մեկնաբանել այս լուրը:

Իսպանական «Diaro de Leon»  պարբերականից տեղեկացանք, որ հաջորդ մրցաշրջանում կարող ես հայտնվել իսպանական «Կուլտուրալ Լեոնեսա» թիմում: Ինչպե՞ս կմեկնաբանես այս տեղեկատվությունը:

- Ձմեռային հանգիստս՝ մոտ մեկ ամիս, անցկացրել եմ Իսպանիայում, Լիոն քաղաքում: Այդ ընթացքում որոշեցի այցելել քաղաքի «Անտոնիո Ամիլիվիա» մարզադաշտ ու տեսնել այն մարզադաշտը, որտեղ 2003թ. Հայաստանի Ազգային հավաքականը հանդիպեց Իսպանիայի ընտրանուն:  Այդ ժամանակ այնտեղ իր մարզումն էր անցկացնում «Կուլտուրալ Լեոնեսա»-ն, շատ կարճ ժամանակ եմ ներկա գտնվել մարզմանը: Ինձ մոտեցավ թիմի գլխավոր մարզիչն ու ասաց, որ իրենք բավական ժամանակ է ՝ հետևում են իմ խաղին ու կցանկանային ինձ տեսնել իրենց ակումբում: Ես էլ պատասխանեցի, որ ես «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ եմ, և այդ հարցերով նրանք պետք է կապվեն իմ ակումբի հետ ու ես իրավասու չեմ նրանց հետ որևէ բան քննարկել: Ես մեծ հաճույքով խաղում եմ «Փյունիկ»-ում, ու շարունակելու եմ խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը: Թե ինչ կլինի դրանից հետո, ժամանակը ցույց կտա, հիմա ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում «Կուլտուրալ Լեոնեսա»-ն իմ ակումբի հետ դեռ չի կապվել:

Մարզումներին ներկա ես եղել որպես հանդիսատե՞ս: Պարբերականում նշվում էր նաև, որ հավանել ես իրենց պայմանները:

- Այո, շատ կարճ ժամանակ եմ անցկացրել այդ մարզադաշտում, գնացել էի ընդամենը մարզադաշտը տեսնելու: Ինձ հարցրին՝ արդյոք հավանու՞մ եմ իրենց մարզադաշտը, ես էլ դրական պատասխան տվեցի, որովհետև իսկապես ամեն ինչ շատ լավ էր:

Ցանկություն ունե՞ս իսպանական ակումբ տեղափոխվելու, ու այդ մեկ ամսվա ընթացքում իսպանական ֆուտբոլի հետ որևէ կապ ունեցե՞լ ես:

- Ցանկություն, իհարկե, կա ավելի լավ ակումբում հանդես գալու: Դժվար թե, որևէ մեկը հրաժարվեր իսպանական ակումբներից մեկում խաղալու հնարավորությունից: Իսկ այդ մեկ ամիսը ես բացառապես նվիրել եմ հանգստիս, քանի որ «Փյունիկ»-ի հետ առաջնության դժվար շրջան էինք անցկացրել ու բավականաչափ հոգնել: «Փյունիկ»-ի մարզման առաջին իսկ օրվանից ես թիմիս հետ եմ, ու հիմա նախապատրաստվում ենք Հայաստանի առաջնության գարնանային շրջանին:

 Հարցազրույցը՝ Նարե Հովհաննիսյանի





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0