TotalFootball.am


13.01.14 00:10

Անդրեյ Շահգելդյան. «Այստեղ ֆուտբոլիստի համար լավ պայմաններ են ստեղծված»


Հայաստանի մինչև 19 տարեկանների կիսապաշտպան Անդրեյ Շահգելդյանը փորձաշրջան է անցնում «Փյունիկում»:

18-ամյա ֆուտբոլիստը երկու օր առաջ է միացել թիմին` Մոսկվայի «Սպարտակից»:

Անդրեյը զրուցել է ակումբի պաշտոնական կայքի հետ:

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 11 տարեկանից «Տիմիրյազևեց» ակումբում: 16 տարեկանում փորձաշրջան անցա «Սպարտակում», որտեղ խաղացել եմ երկու տարի:

Գործակալս առաջարկեց ինձ ուժերս փորձել Հայաստանում: Երևան տեղափոխվելու որոշումը հեշտ տրվեց: Պարզապես ֆուտբոլ շատ եմ սիրում: Բացի այդ, այստեղ ֆուտբոլիստի համար լավ պայմաններ են ստեղծված:

Արդեն երկու պարապմունք եմ հասցրել անցկացրել: Տղաներից մի քանիսին Մ19 հավաքներից գիտեի, ընկերացել եմ նաև Սարգիսի հետ:

Հայերենի չիմացությունը չէի ասի` խնդիր է: Տղաներն ինձ օգնում են, թարգմանում, երբ պետք է»,-եզրափակեց Անդրեյը:

«Փյունիկ» ՖԱ պաշտոնական կայք





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0