TotalFootball.am


11.01.14 00:48

Սևակ Փարսադանյան. Ջերմ մթնոլորտ էր, չհաշված ցուրտը


 

Սևակ Փարսադանյան. Ջերմ մթնոլորտ էր, չհաշված ցուրտը
«Փյունիկն» այսօր բաց մարզում անցկացրեց, որին առաջին անգամ մասնակցում էր նաև թիմում փորձաշրջան անցնող կիսապաշտպան Սևակ Փարսադանյանը
Վերջինս երևանյան ակումբին միացել է «Կրասնոդարից»:
«Կրասնոդարի» հետ պայմանագրիս ավարտից հետո որոշեցի փորձել ինձ Հայաստանում»,- ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:
«Այսօր առաջին մարզումս էր «Փյունիկում», որից տպավորությունները շատ լավ են: Ջերմ մթնոլորտ էր, չհաշված ցուրտը: Իսկ տղաների հետ ծանոթանալ դեռ չեմ հասցրել»:
Սևակը ծնվել է Ռոստովում, ֆուտբոլում առաջին քայլերն արել է տեղի համանուն ակումբում` 6 տարեկանից, որն այն ժամանակ կոչվում էր «Ռոստսելմաշ»: Սակայն մինչև Հայաստան գալը հասցրել է ուժերը փորձել նաև Գերմանիայում:
«12 տարեկանում տեղափոխվել եմ «Հաննովեր-96», ապա` «Վերդեր Բրեմեն»: Այնտեղ խաղացել եմ երկու տարի»:
Ռուսաստանում ծնված և մեծացած Սևակը լիարժեք տիրապետում է հայերենին. «Իմ ընտանիքում միշտ էլ հայերեն են խոսում, կապ չունի, թե որտեղ ենք ապրում»,- եզրափակեց կիսաշտպանը:


«Փյունիկն» այսօր բաց մարզում անցկացրեց, որին առաջին անգամ մասնակցում էր նաև թիմում փորձաշրջան անցնող կիսապաշտպան Սևակ Փարսադանյանը:

Վերջինս երևանյան ակումբին միացել է «Կրասնոդարից»:«Կրասնոդարի» հետ պայմանագրիս ավարտից հետո որոշեցի փորձել ինձ Հայաստանում»,- ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում նշել է 19-ամյա ֆուտբոլիստը:

«Այսօր առաջին մարզումս էր «Փյունիկում», որից տպավորությունները շատ լավ են: Ջերմ մթնոլորտ էր, չհաշված ցուրտը: Իսկ տղաների հետ ծանոթանալ դեռ չեմ հասցրել»:

Սևակը ծնվել է Ռոստովում, ֆուտբոլում առաջին քայլերն արել է տեղի համանուն ակումբում` 6 տարեկանից, որն այն ժամանակ կոչվում էր «Ռոստսելմաշ»: Սակայն մինչև Հայաստան գալը հասցրել է ուժերը փորձել նաև Գերմանիայում:

«12 տարեկանում տեղափոխվել եմ «Հաննովեր-96», ապա` «Վերդեր Բրեմեն»: Այնտեղ խաղացել եմ երկու տարի»:Ռուսաստանում ծնված և մեծացած Սևակը լիարժեք տիրապետում է հայերենին. «Իմ ընտանիքում միշտ էլ հայերեն են խոսում, կապ չունի, թե որտեղ ենք ապրում»,- եզրափակեց կիսաշտպանը:

 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0