TotalFootball.am


10.01.14 19:46

Հունվարի 15-ին Մովսիսյանը կմեկնի Իսպանիա և կմասնակցի «Սպարտակի» նախապատրաստական հավաքին


 

Հունվարի 15-ին Մովսիսյանը կմեկնի Իսպանիա և կմասնակցի «Սպարտակի» նախապատրաստական հավաքին
«Սպարտակի» ֆիզպատրաստության մարզիչ Էդու Դոմինգեսն ակումբի պաշտոնական կայքին պատմել է իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացքող նախապատրաստական հավաքի մասին և անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին.
«Հավաքին արդեն մասնակցում են չորս սպարտակցիներ,- նշել է Դոմինգեսը: - Դա վնասվածքից ապաքինվող Սալվատորե Բոկետտին է, Ռամուլոն և Սերդար Տասկին, ինչպես նաև Սերգեյ Բրիզգալովը, որը լիովին պատրաստ է ընդհանուր խմբի հետ մարզվելուն և Իսպանիա է ժամանել, որպեսզի բարելավի ֆիզիկական վիճակը ձմեռային հավաքներից առաջ: Հունվարի 15-ին նրանց պետք է միանա հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վիրահատությունից հետո գտնվելով ԱՄՆ-ում՝ նա արդեն նախնական աշխատանք է կատարել ֆիզիոթերապևտի հետ և պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումների:
Դոմինգեսը կարծում է, որ Մովսիսյանն ու Ռոմուլոն վատ հնարավորություններ չունեն Աբու Դաբիում կայանալիք «Սպարտակի» առաջին հավաքը ընդհանուր խմբում սկսելու համար, իսկ Բոկետտին նույնպես մասամբ կկարողանա աշխատել ընդհանուր թիմի հետ, մասսամբ էլ՝ անհատական ծրագրով:
Իսպանիայում հինգ սպարտակցիները կմնան մինչև հունվարի 24-ը, ինչից հետո միանգամից կմեկնեն Էմիրություններում կայանալիք հավաքին: 


«Սպարտակի» ֆիզպատրաստության մարզիչ Էդու Դոմինգեսն ակումբի պաշտոնական կայքին պատմել է իսպանական Պոնտևեդրա քաղաքում ընթացքող նախապատրաստական հավաքի մասին և անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին.

«Հավաքին արդեն մասնակցում են չորս սպարտակցիներ,- նշել է Դոմինգեսը: - Դա վնասվածքից ապաքինվող Սալվատորե Բոկետտին է, Ռամուլոն և Սերդար Տասկին, ինչպես նաև Սերգեյ Բրիզգալովը, որը լիովին պատրաստ է ընդհանուր խմբի հետ մարզվելուն և Իսպանիա է ժամանել, որպեսզի բարելավի ֆիզիկական վիճակը ձմեռային հավաքներից առաջ: Հունվարի 15-ին նրանց պետք է միանա հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վիրահատությունից հետո գտնվելով ԱՄՆ-ում՝ նա արդեն նախնական աշխատանք է կատարել ֆիզիոթերապևտի հետ և պատրաստ է ավելի ինտենսիվ մարզումների:Դոմինգեսը կարծում է, որ Մովսիսյանն ու Ռոմուլոն վատ հնարավորություններ չունեն Աբու Դաբիում կայանալիք «Սպարտակի» առաջին հավաքը ընդհանուր խմբում սկսելու համար, իսկ Բոկետտին նույնպես մասամբ կկարողանա աշխատել ընդհանուր թիմի հետ, մասսամբ էլ՝ անհատական ծրագրով:

Իսպանիայում հինգ սպարտակցիները կմնան մինչև հունվարի 24-ը, ինչից հետո միանգամից կմեկնեն Էմիրություններում կայանալիք հավաքին: 

 





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0