TotalFootball.am


25.11.13 19:12

Կապանի նվագախումբն ու «Շիրակի» երրորդ անընդմեջ հաղթանակը. Ինչո՞վ էր առանձնահատուկ 13-րդ տուրը


Հայաստանի առաջնության 13-րդ տուրում հաղթած թիմերը տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակի վերին քառյակում, իսկ պարտվածները դիրքավորվեցին ստորին չորս հորիզոնականներում:

Ֆանտաստիկ գոլ և երրրոդ հորիզոնական

«Բանանցի» նկատմամբ տնային հաղթանակի շնորհիվ «Գանձասարն» այս տուրում բարելավեց մրցաշարային դիրքերը: Դա տեղի ունեցավ 82-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի անհատական վարպետության շնորհիվ ծնված գոլի շնորհիվ: Այժմ «Գանձասարը» 19 միավորով երրորդ տեղում է:

Հեռարձակում Կապանից

«Կապանցի երկրպագուներն առաջին անգամ իրենց հեռուստատեսությամբ տեսնելու հնարավորություն ունեն»,- առաջին անգամ Կապանից կազմակերպված ուղիղ հեռարձակման ընթացքում ասում էր Առաջին ալիքի մեկնաբան Կարեն Գիլոյանը: Ֆուտբոլից խոսելուց բացի  նա նաև անդրադառնում էր մարզադաշտում անընդհատ նվագող նվագախմբին, որի երգացանկը սկսվում էր Если б я был султан սովետական հիթով և շարունակվում էր Ricky Martin-ի La Copa De La Vida և Queen-ի We Will Rock You ֆուտբոլային հիթերով:

Մկրատաձև նվեր Բալաբեկյանին

Գևորգ Նռանյանն «Ալաշկերտի» դեմ խաղում իր խփած երկու գոլերը ծննդյան օրվա առթիվ նվիրեց իր խաղընկեր Արսեն Բալաբեկյանին, ով դարձավ 27 տարեկան: Հատկապես գեղեցիկ ստացվեց առաջին գոլը, որը Նռանյանը խփեց մկրատաձև հարվածով:

Միակ չոր խաղը

Միակը թիմը, որն այս տուրում գոլ բաց չթողեց, «Արարատն» էր: Հետևաբար, միակ թիմը, որը գոլ չխփեց դարձավ «Ալաշկերտը», որն առաջին պարտությունը կրեց Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: «Արարատի» դարպասապահ Ստեփան Ղազարյանն արդեն 9-րդ անգամ է դաշտից հեռանում առանց գոլ բաց թողնելու:

Երկու գոլ երեք րոպեում

«Ուլիսը» ոչ միայն հաղթանակը, այլև ոչ-ոքին «Միկայի» դեմ խաղում ձեռքից բաց թողեց ընդամենը երեք րոպեի ընթացքում, երբ թույլ տվեց դուբլի հեղինակ դառնալ «Միկայի» ֆուտբոլիստ Վարդգես Սաթումյանին: Սաթումյանի հաղթական դուբլն առաջին դուբլն էր իր կարիերայում: Մինչ այդ Բարձրագույն խմբի հանդիպումներում իր առաջին գոլն էր խփել «Ուլիսի» 23-ամյա պաշտպան Գեղամ Հարությունյանը:

Սպասված նորամուտ

«Միկայի» կազմում իր նորամուտը նշեց Գոռ Էլյազյանը: 22-ամյա դարպասապահը լավագույններից էր համարվում մեր առաջնությունում, երբ նախորդ տարի հանդես էր գալիս «Իմպուլսում»: «Միկա» տեղափոխվելուց հետո նա պահեստային էր և առաջին անգամ Գոռը խաղալու հնարավորություն ստացավ «Ուլիսի» դեմ խաղում: Նա մեկ գոլ բաց թողեց, բայց նորամուտը հաջող կարելի է համարել, քանի որ թիմը հաղթանակ տարավ:

Դեբլեն ավելացնում իր գոլերի և գոլային փոխանցումների թիվը

«Շիրակի» հարձակվող Սերժ Դեբլեն խաղից խաղ ապացուցում է, որ լավագույնն է այս մրցաշրջանում: «Փյունիկի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման արդյունքում «Շիրակը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, իսկ ֆուտբոլիստն այժմ միանձնյա գլխավորում է լավագույն ռմբարկուների և ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցուցակները:

«Փյունիկի» անհաջողությունները շարունակվում են

Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ նույնպես «Փյունիկը» չկարողացավ ընդհատել անհաջող արդյունքների շարքը: Թիմն արդեն չորրորդ խաղն է, որ չի հաղթում և այդ ընթացքում ընդամենը մեկ միավոր է վաստակել: Այս ամենի արդյունքն է` նահանջը հինգերորդ հորիզոնական: «Փյունիկին» պետք է ինչ-որ բան փոխել և ակումբը սկսել է ակումբի տարբերանշանից, որի համար մրցույթ է հայտարարվել: Հաղթողը կստանա 3000 ամերիկյան դոլար:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0