TotalFootball.am


25.11.13 17:22

«Շիրակը» կհամագործակցի «Պերսեպոլիսի» հետ


 

«Շիրակը» կհամագործակցի «Պերսեպոլիսի» հետ
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսուհետև համագործակցելու է Իրանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Պերսեպոլիս» ակումբի հետ, հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը։
Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք են բերվել երկուակումբների ղեկավարների՝ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի և «Պերսեպոլիսի» նախագահ Մոհամմադ Ռույանիանի միջև օրերս Թեհրանում կայացած հանդիպման արդյունքում։
Պայմանավորվածությունների շրջանակում երկու ակումբները կանցկացնեն ընկերական հանդիպումներ, կատարեն ֆուտբոլիստների փոխանակություններ և կհամագործակցան մանկապատենական մարզադպրոցների զարգացման ուղղությամբ:
«Պերսեպոլիսը» Իրանիա մենատիտղոսակիր թիմն է, որը 9 անգամ նվաճել է այդ երկրի չեմպիոնի և 5 անգամ՝գավաթակրի կոչումները։ Իրանական այս թիմը նաև համարվում էԱ սիայի ամենահեղինակավոր թիմերից մեկը։  Ներկայում թիմը գլխավորում է Իրանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:
«Պերսեպոլիսը» նմանատիպ համագործակցություն ունի ևս 5 ակումբների հետ։Դրանք են իսպանական «Ռեալը» (Մադրիդ), իտալական «Միլանը», ռուսական «Ռուբինը», բրազիլական «ՍաոՊաուլոն» և պորտուգալական «Բեյրա–Մարը»:


Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսուհետև համագործակցելու է Իրանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Պերսեպոլիս» ակումբի հետ, հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը։

Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք են բերվել երկուակումբների ղեկավարների՝ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի և «Պերսեպոլիսի» նախագահ Մոհամմադ Ռույանիանի միջև օրերս Թեհրանում կայացած հանդիպման արդյունքում։

Պայմանավորվածությունների շրջանակում երկու ակումբները կանցկացնեն ընկերական հանդիպումներ, կկատարեն ֆուտբոլիստների փոխանակություններ և կհամագործակցան մանկապատենական մարզադպրոցների զարգացման ուղղությամբ:

«Պերսեպոլիսը» Իրանի ամենատիտղոսակիր թիմն է, որը 9 անգամ նվաճել է այդ երկրի չեմպիոնի և 5 անգամ՝գավաթակրի կոչումները։ Իրանական այս թիմը նաև համարվում էԱ սիայի ամենահեղինակավոր թիմերից մեկը։  Ներկայում թիմը գլխավորում է Իրանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:

«Պերսեպոլիսը» նմանատիպ համագործակցություն ունի ևս 5 ակումբների հետ։ Դրանք են իսպանական «Ռեալը» (Մադրիդ), իտալական «Միլանը», ռուսական «Ռուբինը», բրազիլական «ՍաոՊաուլոն» և պորտուգալական «Բեյրա–Մարը»:





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0