TotalFootball.am


22.11.13 17:12

Հայաստանից բացի ևս երեք հավաքականներ կբարելավեն իրենց լավագույն վարկանիշային արդյունքը


'Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 28-ին հրապարակվելիք ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսում Հայաստանի հավաքականը գրանցելու է ռեկորդային ցուցանիշ և իր պատմության ընթացքում առաջին անգամ զբաղեցնելու է 34-րդ հորիզոնականը:

Ճշգրիտ հաշվարկներով հայտնի football-rankings.info կայքն առանձացրել է նաև այլ հետաքրքիր մանրամասներ առաջիկա դասակարգման աղյուսակից: Նշենք, որ մինչ նոյեմբերի 28-ը հավաքականների մակարդակով միայն մեկ հանդիպում է անցկացվելու՝ ընկերական խաղ Կոմբոջայի և Սինգապուրի միջև:

Հետաքրքիր փաստեր

Ավստրիան առաջին անգամ առաջ կլինի Նորվեգիայից:

Կուբան առաջին անգամ առաջ կլինի Պարագվայից և Թունիսից:

Լիբիան առաջին անգամ առաջ կլինի Իռլանդիայից:

Կանադան առաջին անգամ հետ կլինի Անտիգա և Բարբուդայից ու Բուրունդիից:

Մյանմարն առաջին անգամ առաջ կլինի Թայլանդից:

Ուկրաինան 2007 սեպտեմբերից հետո առաջին անգամ առաջ կլինի Ռուսաստանից:

Չորս թիմեր կբարելավեն իրենց պատմության լավագույն արդյունքները.

Հայաստան (34 - 38 2013-ի հոկտեմբեր)

Վենեսուելա (35 - 36 2013-ի ապրիլ)

Աֆղանստան (129 - 132 2013-ի հոկտեմբեր)

Ֆիլիպիններ (133 - 137 2013-ի հոկտեմբեր)

Երկու թիմ կվերադառնան իրենց պատմության վատագույն հորիզոնականին

Լատվիա (119 - 119 2013-ի հունիսին)

Սեշյելներ (200 - 200 2013-ի հուլիսին)

Վեց թիմեր ցույց կտան իրենց պատմության ամենավատ արդյունքը.

Իռլանդիա (67 - 60 2013-ի հոկտեմբերին)

Լեհաստան (78 - 75 2012-ի մարտ)

Կանադա (114 - 111 2013-ի հոկտեմբեր)

Էրիտրեա (199 - 198-ի ապրիլ)

Սոմալի (204 - 203 2013-ի փետրվար)

Կուկի կղզիներ (205 - 204 2013-ի հուլիս)

Գայանան (-36) կունենա իր պատմության ամնախորը անկումը, իսկ Հարավային Սուդանը (+3) կունենա իր պատմության ամենամեծ վերելքը:

Լավագույն 50 հորիզոնականները կունենան այս տեսքը.





  Լրահոս



Հայաստան


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0