TotalFootball.am


13.11.13 18:58

Վրացական կայքի հոդվածը Հենրիխ Մխիթարյանի մասին


 

Վրացական կայքի հոդվածը Հենրիխ Մխիթարյանի մասին
Վրացական worldsport.ge կայքի լրագրող Իլյա Նանոբաշվիլին հետաքրքիր հոդված է գրել Հենրիխ Մխիթարյանի մասին, որը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Ցավալի և միևնույն ժամանակ ուսուցողական լուսանկարներ. դրանք արվել են երեք տարի և երեք ամիս առաջ Երևանում, երբ Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ըտնրական փուլում 3:2 հաշվով հաղթեց Հայաստանին: Թվում է, թե այդքան էլ շատ ժամանակ չի անցել, ճի՞շտ է: Այս խաղից մեկ տարի անց Հենրիխ Մխիթարյանը դարձավ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ, իսկ հետո ճանաչվեց ակումբի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ամռանը համալրեց Չեմպիոնների լիգայի մասնակից Դորտմունդի «Բորուսիայի» կազմը, որտեղ նրան տվեցին «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոթցեի 10 համարի մարզաշապիկը:
Առաջին լուսանկարում Մխիթարյանի ետևում Իրակլի Կլիմիաշվիլին է («Սկոնտո»), իսկ երկորրդում՝ Նիկա Կվերկվեսկիրին («Սպարտակ» Ցխինվալի): Այդ խաղում Կլիմիաշվիլին և Կվեկվեսկիրին հիանալի խաղացին, Նիկան նույնիսկ անհատական անցումից հետո հիանալի գոլ խփեց:
«Դորտմունդ» և Ցխինվալի «Սպարտակ»... Ցավոք, վերջին շրջանում մենք սովորել ենք նման հակադրությունների, չնայած նման բան նախկինում էլ է եղել: Հիշենք, որ Սանդրո Իաշվիլին և Գոչա Խոջևան Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին հայտնվել էին Եվրոպայի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում: Վալերի Գագուան դարձել էր մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու: «Պալերմոն» ավելի մեծ շուքով գնեց Լևան Մչեդլիձեին, քան Էդինսոն Կավանիին և Խավիե Պաստորեին...»
Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանի հաջողության գաղտնիքը նրանում է, որ ֆուտբոլիստը միայն խաղադաշտում գնդակի հետ վարվելով չի աչքի ընկնում: Նա հիշեցնում է, որ Հենրիխը ֆուտբոլի վրա կենտրոնանալու համար ապրում էր ակումբի բազայում, ինչպես նաև շատ կրթված է, իսկ նրա քույրն աշխատում է ՈՒԵՖԱ-ում.
«Այսօր շատ են ասում, որ վրացիները չունեն Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ: Այո, դա այդպես է: Բայց ոչ միայն վրացիները, այլ նաև ռուսներն ու ուկրաինացիները: 
Այնպես որ, ֆուտբոլը միայն դաշտում գնդակ գլորելը չէ: Հաջողական կարիերայի համար պետք է ունենալ համբերություն, չկանգնել ձեռք բերածի վրա և հաղթահարել դժվարությունները՝ սովորելով ոչ միայն խաղադաշտում այլև դրա սահմաններից դուրս»:

Վրացական worldsport.ge կայքի լրագրող Իլյա Նանոբաշվիլին հետաքրքիր հոդված է գրել Հենրիխ Մխիթարյանի մասին, որը որոշ կրճատումներով, թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ցավալի և միևնույն ժամանակ ուսուցողական լուսանկարներ. դրանք արվել են երեք տարի և երեք ամիս առաջ Երևանում, երբ Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընտրական փուլում 3:2 հաշվով հաղթեց Հայաստանին: Թվում է, թե այդքան էլ շատ ժամանակ չի անցել, ճի՞շտ է: Այս խաղից մեկ տարի անց Հենրիխ Մխիթարյանը դարձավ Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ, իսկ հետո ճանաչվեց ակումբի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ամռանը համալրեց Չեմպիոնների լիգայի եզրափաչկի մասնակից Դորտմունդի «Բորուսիայի» կազմը, որտեղ նրան տվեցին «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոթցեի 10 համարի մարզաշապիկը:

Առաջին լուսանկարում Մխիթարյանի ետևում Իրակլի Կլիմիաշվիլին է («Սկոնտո»), իսկ երկորրդում՝ Նիկա Կվերկվեսկիրին («Սպարտակ» Ցխինվալի): Այդ խաղում Կլիմիաշվիլին և Կվեկվեսկիրին հիանալի խաղացին, Նիկան նույնիսկ անհատական անցումից հետո հիանալի գոլ խփեց:

«Դորտմունդ» և Ցխինվալի «Սպարտակ»... Ցավոք, վերջին շրջանում մենք սովորել ենք նման հակադրությունների, չնայած նման բան նախկինում էլ է եղել: Հիշենք, որ Սանդրո Իաշվիլին և Գոչա Խոջևան Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին հայտնվել էին Եվրոպայի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում: Վալերի Գագուան դարձել էր մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու: «Պալերմոն» ավելի մեծ շուքով գնեց Լևան Մչեդլիձեին, քան Էդինսոն Կավանիին և Խավիե Պաստորեին...»

Այնուհետև հոդվածագիրը նշում է, որ Մխիթարյանի հաջողության գաղտնիքը նրանում է, որ ֆուտբոլիստը միայն խաղադաշտում գնդակի հետ վարվելով չի աչքի ընկնում: Նա հիշեցնում է, որ Հենրիխը ֆուտբոլի վրա կենտրոնանալու համար ապրում էր ակումբի բազայում, ինչպես նաև շատ կրթված է, իսկ նրա քույրն աշխատում է ՈՒԵՖԱ-ում.

«Այսօր շատ են ասում, որ վրացիները չունեն Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստ: Այո, դա այդպես է: Բայց ոչ միայն վրացիները, այլ նաև ռուսներն ու ուկրաինացիները: Այնպես որ, ֆուտբոլը միայն դաշտում գնդակ գլորելը չէ: Հաջողական կարիերայի համար պետք է ունենալ համբերություն, չկանգնել ձեռք բերածի վրա և հաղթահարել դժվարությունները՝ սովորելով ոչ միայն խաղադաշտում այլև դրա սահմաններից դուրս»,- եզրափակում է վրացի հեղինակը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0