TotalFootball.am


13.11.13 18:38

Ռոման Բերեզովսկի. «Ոչինչ չի փոխարինի այն ջերմությանը, որը հայ երկրպագուները տածում են հավաքականի և անձամբ իմ նկատմամբ»


Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել «Սպորտ Էքպրես» պարբերականին.

 - Գո՞հ եք, որ պաշտպանում եք հենց Հայաստանի հավաքականի գույները:

- Իսկ ի՞նչ եք կարծում, եթե ես արդեն 18-րդ տարին է խաղում եմ Հայաստանի հավաքականում: Իհարկե, ափսոսում եմ, որ այդ ընթացքում չկարողացանք մասնակցել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում, այլ միայն խաղում էինք ընտրական խաղերում: Բայց տեսնում եմ, որ ժամանակի ընթացքում մեր հավաքականն առաջընթաց է ապրում, նոր աստղեր են հայտնվում: Շատ հաճելի է դարպասներից հետևել Մխիթարյանին կամ Մովսիսյանին: Կարծում եմ, որ սարերի հետևում  չէ այն, որ մենք դուրս կգանք որևէ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ: Իսկ հետո, ոչինչ չի փոխարինի այն ջերմությանը, որը հայ երկրպագուները տածում են ազգային հավաքականին և անձամբ իմ նկատմամբ:

 - Երբեք չե՞ք ափսոսացել, որ ընտրել եք Հայաստանի հավաքականը, այլ ոչ թե Ռուսաստանը կամ Ուկրաինան:

- Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, մի երկրում, որն այլևս չկա, իսկ հարազատ հողն համար Հայաստանն է: Այնպես որ, տրամաբանական է, որ ֆուտբոլային դաշտերում պաշտպանում եմ այդ երկրի պատիվը: Առավել ևս 1996 թվականին կայացած իմ նորամուտի ժամանակ ես հայտնի չէի լայն զանգվածներին: Մայրս ու հայրս ռուսերեն էին խոսում և ունեին ուկրաինական ակցենտ, իսկ հայերենի հետ խնդիրներ ունեին: Իսկ ես, բակում շփվելով հասակակիցներիս հետ, արագորեն յուրացրեցի հայերենը: Լեզվական խնդիրներ հավաքականում չեմ ունենում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Ուկրաինային, ապա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ժամանակ դառնում էին նրանց երկրպագուն և երկու կողմերի համար էլ հավասարապես ցավում էի:

 - Եթե ձեր կարիերայի գագաթնակետին առաջարկեին ընտրել, ինչպե՞ս կվարվեիք:

- 1994 թվականից խաղացել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ հետո, երբ դարձա «Զենիթի» հիմնական դարպասապահը, խոսակցություններ կային Ռուսաստանի հավաքականում հեռանկարների մասին, բայց դրանք իրականացնելու համար պետք էր դիմել ՈՒԵՖԱ-ին կամ ՖԻՖԱ–ին և տարիներով սպասել որոշման: Իսկ ինչու՞, եթե ընտրությունն արդեն կատարված է, ինչի մասին ես չեմ զղջում:

 - Իսկ դուք խնդիրներ չե՞ք ունենում հայ ֆուտբոլիստների մեջ:

- Ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում: Չեմ ասի, որ ինձ լիարժեք հայ եմ զգում, բայց մտածելակերպս շատ առումներով յուրահատուկ, կովկասյան է, ինչը համընկնում է հավաքականում թիմակիցներիս մտածելակերպին:

 - Ձեր սովետական մանկության ժամանակ հավանաբար երազել եք ԽՍՀՄ հավաքականում խաղալու մասին:

- Իմ երազանքները շատ ավելի համեստ էին: Երջանիկ կլինեի, եթե մրցունակ լինեի միութենական առաջնությունում, իսկ բարձրագույն խմբի վարպետների թիմում հայտնվելուց առավել ոչնչի մասին պատանեկան տարիքում չէի մտածում:

 - Երևան ուղևորվելը ձեզ համար հիմա պարտականությու՞ն է, թե՞ հաճույք:

- Իհարկե, հաճույք: Չնայած նախկնում, առաջին խաղերին մենք հավաքվում էինք ինչպես զոհաբերության, թիմը նոր էր ձևավորվում, կայացման փուլ էր ապրում: Բայց հիմա Հայաստանն ի վիճակի է հաղթելու ցանկացած մրցակցի, մեզ հավատում են երկրպագուները, շատ ջերմ են ընդունում, իսկ դա լրացուցիչ հույզեր է հաղորդում: Նրանք դիմավորում են մեզ օդանավակայանում, իսկ հետո տուն են ճանախարհում: Մարզումների ժամանակ, անկախ արդյունքներից, միայն շնորհակալական խոսքեր ենք լսում:

 - Իսկ երկրի ղեկավարության կողմից ուշադրության նշաններ նույնպե՞ս լինում են:

- Իհարկե: Հայաստանի ղեկավարները՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ շնորհակալություն են հայտնել և պարգևատրել են:

 - Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալով՝ յուրահատուկ զգացումներր կայի՞ն:

- Միայն խաղից առաջ, ամեն դեպքում «մեր» տեղաներն են, շատերի հետ խաղացել եմ նույն թիմում: Բայց դաշտ դուրս գալուն պես լիովին կենտրոնանում եմ խաղի վրա, ինչպես ցանկացած այլ մրցակցի դեմ: Միգուցե, դա նաև նրանից է, որ եղել եմ շատ ռուսական թիմերում և սովորել եմ հաղթել նախկին թիմակցիներս և ընկերներիս:

 - Այն ռուսական ակումբներում, որոնցում ելույթ եք ունեցել, հայկական թեմաներով կատակներ չէի՞ն անում ձեզ հետ:

- Եղել է, բայց բարի ձևով: Յուրաքանչյուր հավաքականի ֆուտբոլիստի ակումբներում ընդունված է հարգանքով վերաբերվել: Նեղանալու ոչինչ չկա:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0