TotalFootball.am


09.11.13 18:55

Ռաֆայել Նազարյան. «Փյունիկի» տղաները լրիվ քամվել են»


«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետևյալ կարծիքը հայտնեց Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Ուլիսից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո:

 - Շնորհավորում եմ, այսօր երկրորդ կեսում «Ուլիսն» ավելի լավ խաղաց, ի տարբերություն մեզ: Մեր ֆուտբոլիստները լրիվ քամվել են, ֆիզիկական ուժերը չեն ներում:

- Խոսքը միայն ֆիզիկակա՞ն հոգնածության մասին է: Տպավորություն կար, որ ֆուտբոլիստներն, այսպես ասած, անհավես են խաղում:

- Դա նույնպես պայմանավորված է ֆիզիկական հոգնածությամբ և ուղեղն անջատվում է:

 - Ի՞նչ որ բան արվում է հոգնածությունը հաղթահարելու համար:

- Դրա համար պետք է միայն հանգստանալ:

 - Դա անելու հնարավորություն չկա՞:

- Ոչ, բացի այդ մեր ֆուտբոլիստների մեծ մասը պետք է գնան երիտասարդական հավաքական:

 - Այսինքն նորից հոգնած կվերադառնա՞ն երիտասարդական հավաքականից:

- Այո, ավելի հոգնած: Դա առավելություն է մրցակիցների համար:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0