TotalFootball.am


09.11.13 18:45

Կարեն Բարսեղյան. «Պետք է արժանին մատուցել տղաներին, որ կարողացան վերականգնվել»


«Ուլիսի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հետևյալ կարծիքը հայտնեց Հայաստանի առաջնության 12-րդ տուրի «Փյունիկի» դեմ խաղում 1:0 հաշվով հաղթանակից հետո:

- Թիմը հոգեբանական ծանր վիճակում էր գտնվում «Գանձասարի» դեմ գավաթային խաղից հետո: Պետք է արժանին մատուցել տղաներին, որ կարողացան արագ վերականգնվել: Հինգ խաղից բաղկացած շատ ծանր ցիկլ անցանք: Այս խաղին տղաները լիովին նվիրվեցին և կարողացանք կարևոր հաղթանակ տանել, ինչը հոգեբանորեն շատ կարևոր էր: Մրցաշարային աղյուսակում էլ բարելավեցինք վիճակը, սակայն հոգեբանորեն էր կարևոր առաջին հերթին: Նվիրվածության, խաղային կարգապահության հաշվին կարողացանք այսօր հաղթել «Փյունիկի» նման հզոր թիմի:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք դարպասապահի ընտրությունն այս խաղում:

- Բնական է, որ եթե դարպասապահը նախորդ խաղում անվստահ խաղաց և գոլերի առյուծի բաժինն իր մեղքով էր, պետք է փոփոխություն լիներ: Փառք Աստծո, Կարեն Իսրայելյանը, որը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, այսօր վստահ խաղաց: Բոլոր դարպասապահները գրեթե հավասարազոր են, այսօր նրան էինք ընտրել և նա հաջող խաղաց:

- Առաջնությունում դադար է լինելու: Օգտակա՞ր կլինի այն «Ուլիսի» համար:

- Չեմ կարող ասել, բայց թիմը հոգնած է: Այսօր խաղում ենք մաքիսմալ ճիգերի հաշվին և օգտակար կլինի, որպեսզի վերականգնվենք: Կային ֆուտբոլիստներ, ովքեր ֆունկցիոնալ առւոմով սպառվել ենք:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0