TotalFootball.am


09.11.13 16:07

Ուլիսը պարտության մատնեց Փյունիկին. Ուլիս - Փյունիկ 1:0


 

Վերջ, ավարտված է հանդիպումը: Ուլիսը նվազագույն հաշվով հաղթում է փյունիկին և երեք միավոր է ավելացնում իր հաշվին: 

Yellow card 90+  Նարեկ Ասլանյանն է զգուշացվում: 

90 - Երեք րոպե է ավելացվում: 

Substitute in 84 - Այսօրվա միակ գոլի հեղինակ Հակոբ Ղազարյանին փոխարինում է Սամվել Հակոբյանը: Կոնստանտին Մանդրիչենկոյին փոխարինում է Մկրտիչ Նալբանդյանը: 

83 - Ուլիսը մեծ ուժերով պաշտպանվում է վերջին որպեներին: Գնդակը հիմնականում այս պահին հաղթող թիմի կիսադաշտում է: 

Yellow card 81 - Նոա Կասուլեն է կենտոնում խախտում կանոնները Դավիթ Մանոյանի նկատմամբ և ընդհատում է Փյունիկի  հակագրոհը. դեղին քարտ: 

76 - Ուլիսը շարունակում է գրոհել: Արտավազդ Բոյաջյանի հեռահար հարվածն է բարձր ստացվում: 

Substitute in 74 - Ուլիսի կազմում միանգամից երկու փոփոխություն է կատրավում: Նոա Կասուլեն և Օրբելի Համբարձումյանը փոխարինում են Վիգեն Ավետիսյանին և Վահե Միրքաքյանին: Փյունիկի կազմում Վասպուրակ Մինասյանին փոխարինեց Արթուր Գրիգորյանը: 

72 - Հեռահար հարված հետևեց Ուլիսի դարպասին: Այն ուղիղ Կարեն Իսրայելյանի ուղղությամբ էր և վերջինս բռունցնքներով հեռացրեց գնդակը: 

Goal 63 - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Ուլիս՝ 1-0: Փյունիկի տուգանային հրապարակում անհաջող խաղաց Արման Հովհաննիսյանը, որը չկարողացավ կասեցնել գնդակն ու վայր ընկավ: Հետևեց հարված դարպասին, որը հետ մղվեց և եկավ Հակոբ Ղազարյանի մոտ: Վերջինս մոտ տարածությունից ուժգին  հարվածով հաջողության հասավ:

Substitute in 57 - Երրորդ փոփոխությունն է կատարում Փյունիկը: Վարդան Բակալյանին փոխարինեց Վիուլեն Այվազյանը: 

56 - Անկյունայինի խաղարկումից հետո Ուլիսի ֆուտբոլիստներն են 11 մետրանոց պահանջում, սակայն մրցավարի սուլիչը լռում է: 

Substitute in 56 - Փյունիկի կազմում Գագիկ Պողոսյանին փոխարինում է Նարեկ Ասլանյանը: 

52 - Փյունիկը կարող էր արագ հակագրոհ ձեռնարկել, սակայն Դավիթ Մանոյանը սայթաքեց ու ընկավ կենտրոնում: 

Substitute in 50 - Փյունիկում է կատարվում առաջին փոփոխությունը: Աշոտ Սարդարյանին փոխարինեց Դավիթ Զաքարյանը: 

49 - Փյունիկն արագ գրոհ ձեռնարկեց, սակայն վերջին փոխանցումն անհասցե էր: 

48 - Գագիկ Պողոսյանի փոխանցումից հետո Վարդան Բակալյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում: 

47 - Փյունիկի իրացրած անկյունայինից հետո Կրաեն Իսրայելյանն է բռունցքներով հեռացնում գնդակը: 

46 - Սկսված է հանդիպման երկրորդ կեսը: Փոփոխություններ չկան, միակ փոփոխությունն այն է, որ դուրս է եկել արեգակը և  այն հուսադրում է, որ ավելի հետաքրքիր խաղակեսի ականատես կլինենք: 

Ընդմիջում՝ գոլեր չկան:

45 - Եզրային փոխանցումից հետո Վարդան Բակալյանը գլխով հարված կատարեց դարպասին, սակայն դարպասապահ Իսրայելյանը հանգիստ տիրեց գնդակին:

43 - Ուլիսի գրոհը կարող էր վտանգավոր զարգացում ունենալ, սակայն Վահե Միրաքյանը որոշեց գնդակը դաշտից դուրս բերել, քանի որ վնասվածք էր ստացել Արթուր Յուսպաշյանը: Փյունիկի կիսապաշտպանը վերադարձավ խաղին և գնդակը վերադարձվեց Ուլիսին: 

41 -4:0... սա անկյունայինների հաշիվն է հօգուտ Ուլիսի: Սակայն կրկին վտանգավոր պահ չի հաջողվում ստեղվծել, թե գրոհը բավական երկարեց և մի քանի տեմպ ստացավ:  

36 - Ուլիսը շարունակում է սպառնալ մրցակցի դարպասներին: Վիգեն Ավետիսյանի գլխով հարվածը շեղ ստացվեց: 

34 - Եվս մեկ անկյունային իրացրեց Ուլիսը, սակայն 11 հոգով սեփական տուգանային հրապարակում և դրա մատույցներում դիրքավորված փյունիկցիները թույլ չտվեցին, որ դրա խաղարկումը վտանգավոր լինի: 

30 - Գագիկ Պողոսյանը հեռահար հարվածի ևս մեկ փորձ է կատարում... կրկին բարձր էր: 

28 - Անկյունայինի խաղարկումից հետո հետևեց գլխով հարված Փյունիկի դարպասի ուղղությամբ, սակայն բարձր ստացվեց: Ի դեպ, անկյունայինեններով Ուլիսն առավելություն ունի՝ 2-0: 

Yellow card 24 - Աշոտ Սարդարյանն է զգուշացվում կոպիտ խաղի համար: 

24 - Ուլիսի բազմաքայլ գրոհից հետո բարձրից փոխանցում հետևեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Ալբերտ Օհանյանը բարձր ցատկով տիրեց գնդակին: 

22 - Գագիկ Պողոսյանն է փորձում հաջողության հասնել մոտ 35 մետրից կատարած հեռահար հարվածով, սակայն հարվածը շեղ էր: 

20 - Խաղը շարունակում է անցնել ոչ բարձր տեմպով: 

16 - Անձրևոտ եղանակի ներքո է անցնում հանդիպումը: Փյունիկի պաշտոնական կայքն այսօր հայտնել էր, որ Գոռ Մալաքյանը վնասվածքի պատճառով պետք է բաց թողներ հանդիպումը: 

10 - Հանդիպման առաջին րոպեներին Փյունիկի ֆուտբոլիստներն են գնդակով ավելի շատ, սակայն գործը վտանգավոր պահերի չի հասնում: 

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի խաղին ենք միասին հետևելու.

Ուլիս - Կարեն Իսրայելյան, Նորայր Սահակյան, Ռևիկ Եղիազարյան, Արգիշտի Պետրոսյան, Արտավազդ Բոյաջյան, Լիե Պատո, Վահե Միրաքյան, Հակոբ Ղազարյան, Վիգեն Ավետիսյան, Կոնստանտին Մանդրիչենկո, Գեղամ Հարությունյան:

Պահեստայիններ - Արթուր Երանոսյան, Թենգիզ Ուգրեկելիձե, Նոա Կասուլե, Սամվել Հակոբյան, Հենրիկ Հարությունյան, Մկրտիչ Նալբանդյան, Օրբելի Համբարձումյան:

Փյունիկ - Ալբերտ Օհանյան, Արման Հովհաննիսյան, Վարզադատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Աշոտ Սարդարյան, Դավիթ Մանոյան, Վարդան Բակալյան:

Պահեստայիններ - Սամվել Հունանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Նարեկ Ասլանյան, Դավիթ Զաքարյան, Արթուր Գրիգորյան, Գարեգին Կիրակոսյան, Վիուլեն Այվազյան:





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0