TotalFootball.am


08.11.13 20:45

Չորս խաղ Երևանում. 12-րդ տուրին ընդառաջ


Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենան Հայաստանի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները: Բոլոր խաղերն էլ կկայանան Երևանում և Totalfootball.am-ում կներկայացվեն ուղիղ տեքստային հեռարձակմամբ:

Արարատ (1) - Շիրակ (5)

09.11.13թ., 16:00, Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Առաջին շրջանի հանդիպումը՝ 14.09.13 Շիրակ   1 - 1 Արարատ

Հանդիպումը պետք է ցույց տա, թո «Արարատի» ֆուտբոլիստները կարողացել են արդյոք արագորեն վերականգնվել «Փյունիկի» դեմ գավաթային խաղին, որը թիմին հոգնեցրեց, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ գրանցված արդյունքի պատճառով հոգեբանորեն: «Շիրակի» ֆուտբոլիստները նախորդ տուրում հաղթել են «Ուլիսին» և պետք է փորձեն հաջողությունը զարգացնել «Հրազդան» մարզադաշտում:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 2.02, X - 3.2, 2 - 3.32

--------------------------------------------------------------------

Ուլիս (7) - Փյունիկ (2)

09.11.13թ., 16:00, Երևան, Հանրապետական մարզադաշտ

Մրցավար՝ Մանուկ Ֆահրադյան

Առաջին շրջանի հանդիպումը՝ 14.09.13 Փյունիկ  3 - 3 Ուլիս

Այս թիմերի նախորդ խաղում գոլառատ ոչ-ոքի էր գրանցվել: Այս անգամ «Փյունիկը» խաղին մոտենում է ֆավորիտի կարգավիճակով, սակայն «Ուլիսի» ֆուտբոլիստներ դեմ չեն լինի սեփական հարկի տակ ևս մեկ անակնկալ գրանցելու:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 3.42, X - 3.26, 2 - 1.96

---------------------------------------------------------------------

Բանանց (6) - Միկա (5)

10.11.13թ., 15:00, Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Առաջին շրջանի հանդիպումը՝ 14.09.13 Միկա    0 - 0 Բանանց

«Բանանցն» ու «Միկան» հարևաններ են դարձել մրցաշարային աղյուսակում, սակայն զբաղեցրած տեղը չի կարող գոհացնել թիմերից ոչ մեկին և երկու կողմն էլ մրցաշարային դիրքը բարելավելու վճառականությամբ են դաշտ դուրս գալու:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 2.25, X - 3.14, 2 - 2.9

---------------------------------------------------------------------

Ալաշկերտ (8) - Գանձասար (3)

09.11.13թ., 16:00, Երևան, Հանրապետական մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Առաջին շրջանի հանդիպումը՝ 14.09.13 Գանձասա 9 - 2 Ալաշկերտ

Այս թիմերի առաջին շրջանի խաղը դարձավ առաջնության առաջին շրջանի պայթյունը, երբ միանգամից 11 գոլ գրանցվեց մեկ խաղում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պետք է ամեն ինչ անի նմանօրինակ դեպքի կրկնությունը բացառելու համար, սակայն «Գանձասարի» ֆուտբոլիստները դեմ չեն լինի զարգացնել այն հաջողությունը, որոնք նրանք ձեռք էին բերել գավաթային խաղում և բարելավել դիրքերն ազգային առաջնությունում:

Բուքմեյքերների սահմանած միջին գործակիցները. 1 - 5.11, X - 3.79, 2 - 1.54





  Լրահոս



Հայաստան


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0