Շիրակի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալ կարծիքը հայտնեց Փյունիկի դեմ խաղից հետո.
- Ամբողջ 90 րոպե վերահսկում էինք, բայց չենք կարողանում իրացնել պահերը, ստանդարտները վճռեցին խաղի ելքը: Մի բան ընդամենը դուր չեկավ, բնավարությունը կամքի ուժը, կրակը մարեց երկրորդ գոլը բաց թողնելուց հետո; Երկու օր հետո խաղալու ենք սուպերգավաթում փորձելու ենք արագորեն վերականգնել տղաների հոգեբանական վիճակը և վերականգվել:
- Ինչո՞վ կարելի բացատրել դա, որ թիմը կոտրվեց երկորդ գոլից հետո:
- Հոգեբանական վիճակ է: Անցյալ խաղերում կարողացանք գոլեր խփել, թիմերն ունի կամային որակներ, սակայն այսօր դրանք չօգտագործվեցին:
- Դարպասպահի մասին ի՞նչ կասեք:
- Դարպասպահի մասին ինչ պետք է ասեմ, նա իրավունք չունի բաց թողելու նման գոլեր: Անցած խաղում 11 մետրանոց հետ մղեց, այսօր էլ մի քանի դրվագում փրկեց թիմին, սակայն այսօր չստացվեց: Չենք անձնավորում, հաղթում է թիմը, պարտվում է թիմը:
- Բոտի Դեմելն ի՞նչ վիճակում:
- Բոտի Դեմելը կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում: Այսօր էլ պահ ուներ: Վատ է այն, որ պահերի չիրացումը համատարած է և ոչ թե մեկ երկու ֆուտբոլիստի մոտ:
- Կարելի՞ է կենտրոնանալ ստանդարտների վրա և խաղր հաղթել ժամանակակից ֆուտբոլում:
- Ստանդարտների հարցում պետք է կատարողաներ ունենաս, ամեն դեպքում այսօր ստանդարտները զենք է կան թիմեր, որոնք: Շիրակում էլ կան կատարողներ, բայց ոչ այնպիսի, ինչպիսին կցանկանայինք:
- Սուպերգավաթը որքանո՞վ եք կարևորում:
- Սուպերգավաթը մրցանակ է, սպորտում շատ չեն լիոնում մրցանակներ, թիմի 70-80 տոկոսը սուպերգավթակիր չի դարձել և կփորձենք անպայման հաղթելՇատ կարևոր հաղթանակ էր, շատ դժվար է Գյումրում խաղալ, առավել ևս հաղթալ… մեր բախտը որոշակի չափով բերեց, հակտապես երկրորդ կեսում ճն՛ումը մեծ էր, թեև մենք փոխեցինք խաղաոճը: Համբերատար հասցրեցինք