TotalFootball.am


21.09.13 15:46

Փյունիկը երեք միավոր է վաստակում դիպուկ իրացրած տուգանայինների շնորհիվ. Շիրակ - Փյունիկ 0:2


Ավարտված է հանդիպումը: Դիպուկ իրացրած տուգանայիններիի շնորհիվ Փյունիկը երեք միավոր է վաստակում Գյումրիում՝ 0-2:

90 + Օհհհ, Գագիկ Պողոսյանը կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն նրա հարվածից հետո դարպասապահը գնդակը դուրս բերեց անկյունային, բայց դաշտից դուրս գալւոց առաջ գնդակը դիպավ նաև դարպասաձողին: 

90 - Երեք րոպե է ավելացվում:

87 - Հանդիպման վերջին րոպեներն անցնում են Փյունիկի տուգանային հրապարակում կամ դրա մատույցներում Դիոպի հարվածն ուղիղ Գոռ Մանուկյանի ուղղությամբ էր և դարպասապահը տիրեց գնդակին: 

Substitute in 84 - Հանդիպման ամենաակտիվ ֆուտբոլիստ Սերժ Դեբլեի ջանքերն այդպես էլ չնյութականացան: Նրա փոխարինեց Էդվարդ Փանոսյանը: 

84 - Դեմելը փորձեց հեռահար հարվածով գրավել դարպասը, սակայն շեղստացվեց հարվածը:

83 - Դարպասից մոտ 20 մետր հեռավորության վրա Շիրակն էր հարվածի իրավունք ստացել: Բորիսը մոտեցավ գնդակին և անչափ բարձր հարվածեց: 

81 - Տարոն Ոսկանյանն է կռահում Դեբլեիի փոխանցման ուղղությունը և կասեցնում է վտանգավոր փոխանցումը: 

Substitute in 80 - Երրորդ փոփոխությունը Փյունիկի կազմում: Աղվան Պապիկյանին փոխարինում է Վասպուրակ Մինասյանը: 

Goal 75 - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Փյունիկ՝ 0-2: Աղվան Պապիկյանը իրացրեց տուգանային հրապարակի սահմանագծի մոտ նշանակված տուգանայինը: Նա գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: 

Yellow card 74 -  Դավիթ Մանոյանը անհատական անցումով առաջ նետվեց: Նա մոտենում էր մրցակցի տուգանային հրապարակին, երբ Բորիսը սահանկումով խլեց նրանից գնդակը, սակայն մրցավարի կարծիքով պաշտպանը դա արեց խախտմումով: Տուգանային հարված Շիրակի դարպասի մոտ և դեղին քարտ Շիրակի պաշտպանին: 

71 - Կարեն Հակոբյանը գնդակ ստացավ մրցակցի տուգանային հրապարակում, բայց շեղ հարվածոց: 

70 - Դավիթ Հակոբյանը լավ անցում կատարեց, սակայն  Գագիկ Պողոսյանը վերջին պահին սահանկումով հեռացրեց գնդակը անկյունային:

Substitute in 67 - Փոփոխություն Շիրակի կազմում: Տիգրան Դավթյանին փոխարինում է Կարեն Հակոբյանը, որն իր նորամուտն է նշում Շիրակի կազմում: 

66 - Եզրային փոխանցումից հետո թվում էր, թե Դավիթ Հակոբյանը մոտ տարածությունից կգրավի դարպասը, սակայն վերջին պահին Արման Հովհաննիսյանը խանգարեց նրան: 

65 - Անկյունայինի խաղարկումից հետո շեղ ստացվեց Գևորգ Հովհաննիսյանի գլխով հարվածը: Երկրորդ կեսում արագություններն ընկել են: 

60 - Շիրակը շարունակում է գրոհել, իսկ Փյունիկը պաշտպանվում է: Շեղ ստացվեց Դիոպի հեռահար հարվածը: 

Substitute in 57 - Անդրանիկ Բարիկային փոխարինում է Բոտի Դեմելը: 

Substitute in 55 - Երկրորդ փոփոխությունն է կատարում Ռաֆայել Նազարյանը: Գոռ Մալաքյանին փոխարինեց Արթուր Յուսպաշյանը: 

54 - Սերժ Դեբլեն ամեն ինչ հիանալի է անում, բացի եզրափակիչ հարվածից: Նա ոտքով հիանալի կասեցրեց գնդակը բարձրից եկած փոխանցումից հետո, սակայն թույլ հարվածեց և Գոռ Մանուկյանի համար դժվարություն չներկայացրեց գնդակը վերցնելը: 

Substitute in 53 - Առաջին փոփոխությունը Փյունիկն է կատարում: Այսօր մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն ստացած Դավիթ Զաքարյանին փոխաինում է Աշոտ Սարդարյանը: 

52 - Աղվան Պապիկյանը հիանալի անցում կատարեց՝ ետևում թողնելով մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, սակայն նրա հարվածը անցավ մի փոքր շեղությամբ: 

50 - Մեկ րոպեում երկու վտանգավոր պահ ստեղծեցին Շիրակի ֆուտբոլիստները: Նախ վտանգավոր դիրքից բարձր հարվածեց Կարեն Մուրադյանը, ապա բարձր ստացվեց Դեբլեի հարվածը: 

49 -  Վտանգավոր էր Փյունիկի դարպասի մոտ: Դեբլեն հարվածային դիրք դուրս բերեց Բարիկյանին: Վերջինիս հարվածից հետո Գոռ Մանուկյանը հետ մղեց գնդակը, այն հայտնվեց Դավիթ Հակոբյանի մոտ: Գնդակը դիպավ ցանցին... բայց դարպասի կոողքից: 

46 - Սկսված է երկրորդ կես: 

Ընդմիջում. Փոխնիփոխ գրոհներով դիտարժան խաղի առաջին կեսից հետո Փյունիկը հաղթում է Գագիկ Պողոսյանի՝ տուգանայինից խփած գոլի շնորհիվ:

45 + Փյունիկի իրացրած տուգանայինն ավարտվեց Արման Հովհաննիսյանի հեռահար շեղ հարվածով:

45 - Երկու րոպե է ավելացվում:

45 - Աղվան Պապիկյանն է գնդակով մտնում մրցակցի տուգանային հրապարակ, բայց վայր է ընկնում: Խախտում չկար: 

Yellow card 44 - Գագիկ Պողոսյանն է խախտում կանոնները և դեղին քարտ է ստանում: 

43 - Դիդե Բորիսը մոտ 30 մետրից փորձեց հաջողության հասնել... հեռահար հարվածը բարձր ստացվեց: 

42 - Դեբլեն հեռվից է փորձում հարվածել, նրա հուժկու հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ: 

39 - Մեկնարկային դիրքում Վարազդատ Հարոյանն ավելի մոտ էր գնդակին, սակայն Դելբեն տուռբո արագությամբ շրջանցեց նրան, հասավ գնդակին և փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Դիոպի գլխով հարվածը թույլ էր:

38 - Հարոյանը Դեբլեի առաջխաղացումը կասեցնելու համար դաշտի կենտրոնում է խախտում կանոնները: 

Goal 36 - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ, Փյունիկ՝ 0-1: Գագիկ Պողոսյանը մոտ 27 մետրից հեռահար հարվածով բացում է հաշիվը: թվում էր, թե հարվածն ուժեղ  չէ, բայց այն անարգել հայտնվեց Արթուր Հարությունյանի պահպանած դարպասում:

Yellow card 35 - Դավիթ Մարիկյանն է կոպիտ խաղում Աղվան Պապիկյանի նկատմամբ և դեղին քարտ է ստանում: Փյունիկը վտանգավոր դիրքում տուգանայինի իրավունք է ստացել, սակայն այն կիրացնի, երբ Պապիկյանին օգնելը կավարտեն բժիշկները: 

31 - Այս դրվագն արդեն ռեգբի էր հիշեցնում: Դեբլեն շրջապատված էր երեք պաշտպաններով, սակայն վստահ առաջ շարժվեց և վտանգավոր հարված կատարեց... Գոռ Մալաքյանը դժվարությամբ հեռացրեց գնդակը: Հետա արդեն Դիոպն ու Արման Հովհաննիսյանն էին պայքարում գնդակի համար ընկած դիրքում: Երկրպագուները 11 մետրանոց են պահանջում, իսկ մրցավարը պահանջում է շարունակել խաղը: 

30 - Ինչպիսիի դրվագ էր: Դամ Դիոմպի հեռահար գեղեցիկ հարվածից հետո հիանալի գեղեցիկ ցատկով Փյունիկին փրկում է Գոռ Մանուկյանը: Սակայն դարպասապահը չկարողացավ ֆիքսել գնդակը, երբ թվում էր, թե արդեն տիրում է գնդակին և ևս մեկ վտանգ ստեղվծեց, սակայն Շիրակի ֆուտբոլիստը չէր սպասում դրան և մի փոքր ուշացավ գնդակից: 

Yellow card 29 - Գոռ Մալաքյանը խանգարեց Շիրակի ֆուտբոլիստներին արագ իրացնել տուգանայինը, ինչի համար զգուշացվեց: 

28 - Շիրակինն է տարածքային առավելությունը և հիմնական գործողությունները Փյունիկի կիսադաշտում են, բայց Փյունիկն էլ է երբեմն դիքարյին գրոհներ ձեռնարկում, որոնք անցնում են տրիբունաներից լսվող սուլոցների ներքո: 

26 - Դիոպի փոխանցումից հետո Անդրանիկ Բարիկյանը հարվածեց մոտ 18 մետրից... շեղ էր:

25 - Ֆուտբալասերները շպատում էին դժգոհության ձայներ արձակել Անդրանիկ Բարիկյանի փոխանցումից հետո, որը չափազանց շեղ էր թվում, սակայն Սերժ Դելբեն հավատաց, որ կհասնի գնդակին, գերարագությամբ շտապեց գնդակը և Փյունիկի դարպասապահից շուտ հասավ գնդակին: Նա եզրից գնդակը հասցեագրեց կենտրոն, որտեղից հարված հետևեց դարպասին: Այստեղ արդեն դարպասապահ չկար և Փյունիկի պաշտպանը գլխով հեռացրեց գնդակը... դիտարժան է խաղը: 

22 - Շատ համարձակ ու շատ լավ գործեց Տարոն Ոսկանյանը: Նա մաքուր սահանկմամբ սեփական տուգանային հրապարակում խլեց գնդակը Դեբլեից, ապա իսկական դրիբլերի նման շրջանցեց Անդրանիկ Բարիկյանին և սկսեց իր թիմի գրոհը: 

21 - Լավ պրծանք... ասում են Շիիրակի երկրպագուները: Անչափ վտանգավոր էր Շիրակի դարպասի մոտ: Սարգիս Բալոյանը անդրադարձի արդյունքում վտանգավոր հարված կատարեց, նրա հարվածից հետո գնդակը հետ մղեց Արթուր Հարությունյանը: Նպաստավոր դիրքում գնդակը ստացավ Աղվան Պապիկյանը, սակայն նրա հարվածից հետո էլ Շիրակին փրկեց դարպասապահը: 

19 - Դեբլեին են օգնում Շիրակի բժիշկները խաղադաշտի հարևանությամբ:

18 - Փոխադարձ սխալ փոխանցումներից հետո գնդակը հայտնվեց Բարիկյանի մոտ: Շիրակի փորձառու ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպակ Փյունիկի պաշտպանին, թուլացավ հարվածի ուժը, և Գոռ Մանուկյանը հանգիստ վերցրեց գնդակը:

16 - Փյունիկի ֆուտբոլիստներն իրացրին առաջին անկյունայինը, սակայն փոխանցմանը հետևեց գլխով բարձր հարված: 

14 - Դեբլեն մեջքով դեպի Տարոն Ոսկանյանը ստանում գնդակը, շրջվում է, ազատվում  է պաշտպանից և հարված է կատարում դարպասը: Հարվածը թույլ էր և Գոռ Մանուկյանը հանգիստ տիրեց գնդակին: 

14 - Փյունիկը փորձեց կարճ և արագ փոխանցումներով լավ գրոհ կազմակերպել, սակայն մրցավարը խաղից դուրս արձանագրեց սպիտակ համազգեստով ֆուտբոլիստներից մեկի մոտ: 

11 - Գնդակին մոտեցավ Սերժ Դեբլեն և փորձեց գնդակը պտտեցնել դեպի հեռավոր անկյունը: Գնդակը դիպավ ցանցին, բայց հակառակ կողմից: Ֆուտբոլիստներից ոման էլ չհասկանալով, որը գնդակը ցանցում չէ, սկսեցին գոլ բացականչել: Բուռն է մեկնարկը: 

10 - Կամո Հովհաննիսյանն է խախտում կանոնները Անդրանիկ Բարիկյանի նկատմամբ: Դարպասից մոտ 20 մետր հեռավորության վրա տուգանայինի իրավունք են ստացել Շիրակի ֆուտբոլիստները: 

9 - Գնդակն ընդհանրապես չի մնում կենտրոնում և անընդհատ հայտնվում թիմերից մեկի տուգանային հրապարակի մոտ: Վտանգավոր ստացվեց դեպի Աղվան Պապիկյանն ուղված փոխանցումը, սակայն Շիրակի դարպասապահը ժամանակին դուրս եկավ տեղից և հեռացրեց գնդակը: Հետևեց Շիրակի գրոհը: Սերժ Դեբլեն փորձեց անհատական անցում կատարել ձախ եզրից դեպի մրցակցի տուգանային հրապարակ, սակայն դիպուկ փոխանցում կատարել չկարողացավ: 

7 - Ոչ նախորդի պես վտնանգավոր, բայց պահ ստեղծեցին Շիրակի ֆուտբոլիստները: Բորիսը խորքից փոխանցում կատրեց Դամ Դիոպին, վերջինս սուր անկյան տակ էր գտնվում և բարձր հարվածեց: 

4 - Շիրակը պատասխանում է էլ ավելի վտանգավոր պահով: Բարձրից փոխանցում հետևեց Փյունիկի տուգանային հրապարակ, որտեղ օդային պայքարում Դամ Դիոպը հաղթող դուրս եկավ և լավ հարված կատարեց, սակայն Գոռ Մանուկյանը լավ արձագանքեց հարվածին՝ հետ մղելով գնդակը մոտ տարածությունից հարվածից հետո: 

3 - Փյունիկի ֆուտբոլիստներն են վտանգավոր պահ ստեղծում հենց մեկնարկում: Աղվան Պապիկյանը ձախ եզրից գնդակը հասցեագրեց կենտրոն, որտեղ հսկողությունից դուրս էր մնացել Դավիթ Մանոյանը, սակայն վերջինիս հարվածը թույլ ու բարձր ստացվեց: 

1 - Հյուրերը սկսեցին խաղը դաշտի կենտրոնից:

15:56 - Ավանդական ուտոլային մարշի հնչյունների ներքո թիմերը դուրս եկան խաղադաշտ: Շիրակը նարնջագույն և սև է, Փյունիկը՝ լրիվ սպիտակ:

Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղում Շիրակն ընդունել է Փյունիկին: TF-ի թղթակից Դավիթ Գալստյանը Գյումրիի քաղաքային մարզադաշտից կպատմի խաղի ընթացքի մասին:

Շիրակ - Արթուր Հարությունյան, Դիդյե Բորիս, Տիգրան Դավթյան, Սերժ Դեբլե, Դավիթ Հակոբյան, Անդրանիկ Բարիկյան, Կարեն Ալեքսանյան, Դավիթ Մարիկյան, Կարեն Մուրադյան, Գևորգ Հովհաննիսյան, Դամ Դիոպ:

Պահեստայիններ - Նորայր Աբրահամյան, Բոտի Դմեել, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Էդվարդ Փանոսյան, Դավիթ Ղանդրիլյան, Կարեն Հակոբյան:

Փյունիկ - Գոռ Մանուկյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան, Գագիկ Պողոսյան, Գոռ Մալաքայան, Դավիթ Զաքարյան, Աղվան Պապիկյան, Դավիթ Մանոյան, Սարգիս Բալոյան:

Պահեստայիններ - Ալբերտ Օհանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Աշոտ Սարդարյան, Վարդան Բակալյան, Վիուլեն Այվազյան:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0