Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Հանզայի» պահեստայինների կազմում
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Ռոստոկի «Հանզայի» պահեստային թիմի կազմում:
Նա 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ օգնել է իր թիմին 4:0 հաշվով հաղթանակ տանել Oberliga-ի (հինգերորդ մակարդակ) Nordost-Nord գոտու «Լիխտեներգի» դեմ խաղում:
Սա «Հանզա II»-ի առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում: Թիմը հինգ խաղում վաստակել է վեց միավոր և գտնվում է 8-րդ տեղում: